Կանայք` աշխարհի ղեկին. նրանք կարող են ու պատրաստ ղեկավարել աշխարհը (տեսանյութ)

April 17, 2020

Forbes-ի ամենաազդեցիկ կանանց ամենամյա ցուցակներում հայտնվում են նրանք, որոնց գործունեությունը որոշիչ է ժողովուրդների ու պետությունների համար: Այս կանանց միավորում է հավասար իրավունքների գաղափարը:

Նույնիսկ քաղաքականության մեջ Երկաթե տիկինը չէր կորցնում իր կանացիությունը: 12 տարի վարչապետի պաշտոնում աշխատելով, նա ապացուցեց` ուժը որոշիչ է, և բավականաչափ ուժեղ է` երկրի ղեկը պահելու համար: Նա առաջին կինն էր մեծ բրիտանիայում, որ նշանակվեց վարչապետ, դարձավ Երկաթե տիկին և փոխեց անգլիացու պատկերացումները իշխանության ու կանանց մասին:

Համացանցային հեշթեգից մինչև լայնածավալ միջազգային շարժում: Քաղաքացիական իրավունքի ակտիվիստը հայտնի Me too շարժման հիմնադիրն է: Թարանա Բուրկեն 2006 թվականին սոցցանցում կիրառեց Me too արտահայտությունը, սկիզբ դնելով 21-րդ դարի կանանց ամենամեծ շարժման:

ԱՄՆ նախկին պետքարտուղար ու նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը ը ցանկանում էր դառնալ տիեզերագնաց, բեյսբոլիստ ու լրագրող, բայց հաջողության հասավ երկրի արտաքին գործերի, առողջապահության ու ռազմական հարցերում, որոնք մեծապես նպաստեցին նաև տնտեսության զարգացմանը:

22-ամյա պակիստանցի ակտիվիստ Մալալա Յուզուֆսայը նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրն է: Նա պայքարում է երեխաների ու հատկապես աղջիկների կրթության իրավունքի համար իր հայրենիքում, որտեղ Թալիբանը աղջիկներին արգելում է դպրոց գնալ: Իր պայքարի համար երիտասարդ աղջիկը երբեմն սպասվածից ավելին է վճարում. կրակոց դեմքին՝ հենց ահաբեկչի ձեռքով:

Ճգնաժամերի կառավարման գործում Անգելա Մերկելն ապացուցել է իր կարողությունն ու վճռականությունը: Նրա երազում էր դառնալ ռուսերենի կամ քիմիայի ուսուցիչ: Բայց ճակատագիրն ինքնամփոփ Անգելային նետեց կուսակցական պայքարի հորձանուտ: Այդ անզիջում մաքառմանը ներքաշված քաղաքական գործիչների մեծ մասը տղամարդ էր:

Ամենահարուստ աֆրոամերիկուհին մեծացել է աղքատության մեջ: Հասակակիցները նրան ծաղրում էին` պատռված հագուստի համար: Այժմ Ունֆրին չի լքում Forbes-ի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը։

Ցնդած Նենսին, ինչպես այս միջադեպից հետո նրան կոչում է Թրամփը, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակն է: Քաղաքական դաշտ մտնելու նրա նպատակը Ամերիկայի երեխաների համար ապահով կյանք ստեղծելն էր, քանի որ ինքն էլ 5 զավակ ունի:

Քիմ Քարդաշյանի՝ իրավաբան դառնալու որոշումը ցնցել էր գրեթե բոլորին: Սոցցանցերից դուրս Քիմ Քարդաշյանը նաև ակտիվ հասարակական գործունեություն է ծավալում, այդ թվում հանուն Հայաստանի. Ցեղասպանությունից փրկված ամերիկահայերի զավակներին Քիմը կոչ էր արել ԱՄՆ ներկայացուցիչների պալատից պահանջել Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Մեգան Մարքլը նույնպես խոսում է հավասարության մասին, որին ձգտել է 11 տարեկանից: Կանանց իրավունքների, գենդերային հավասարության, մերօրյա ստրկության, որոշ երկրներում խմելու ջրի բացակայության խնդիրները նա բարձրացնում է ճանապարհորդելիս ու խորհրդաժողովների ժամանակ:

Հասարակական սուպեր ակտիվության պատճառով դպրոցը գրեթե մոռացած այս աղջկա էմոցիոնալ պայքարը բնապահպանության համար է: Գրետա Թունբերգն իր ելույթներում մեղադրում է բոլոր նրանց, ովքեր հանուն մարդկության առաջընթացի ու բարեկեցության վնասում են բնությունը: Նա դուրս է եկել գլոբալ հասարակարգի դեմ ու հավատում է, որ կարող է փոխել աշխարհը: