Ինչպես և ովքեր են Հայաստանում աջակցում բռնության ենթարկված կանանց (տեսանյութ)
Ինչպե՞ս հաղթահարել ընտանեկան բռնությունը, ապրելու ուժ գտնել, այն էլ՝ երջանիկ ապրելու։ «Երջանիկ՝ առանց ձեռքերի» գիրքն այն կանանց համար է, ովքեր ենթարկվում են ընտանեկան բռնության և չեն կարողանում բռնարարից բաժանվելու որոշում կայացնել: Գիրքը պատմում է նաև ի
Կանանց աջակցման կենտրոնում նույնիսկ պատերն են լսում օգնության ձայնը։ Տարբեր հարկերում հատուկ կոճակներ են․հենց աշխատակիցները սեղմեն, անվտանգությունը գիտի՝ բռնարարը մոտակայքում է՝ ընդգծում է կենտրոնի ղեկավար Հասմիկ Գևորգյանը. «Սա սեղմում ենք, անվտանգության աշխատակիցները շատ արագ գալիս են․ 2-3 րոպեում։ Մյուսը մուտքի մոտ է։ Շրջան է եղել, որ ամեն օր օգտվել ենք այս կոճակից»:
Այս կենտրոնը կանանց թիկունքին է՝ փաստաբաններով, սոցիալական աշխատակիցներով, հոգեբաններով։ Յուրաքանչյուր դեպքով մշակում է առանձին ռազմավարություն ։ Կապի մեջ են 24 ժամ․գիշերը թե ցերեկ մարզերից Երևան են տեղափոխում ծեծված կանանց, եթե պետք է՝ տեղափոխում են ապաստարան։ Ըստ Հասմիկ Գևորգյանի, սա գերգաղտնի վայր է. «Գաղտնի կացարան է, որտեղ ապրում են մինչև անվտանգության հարցը որոշակիորեն լուծվի, իրենք էլ վերականգնվեն․ 3 ամիս, 6 ամիս, մեկ տարի կարող են մնալ՝ կամ էլ դուրս են գալիս, նորից վերադառնում»։
Կենտրոնի գործունեության պահից մինչև հիմա՝ 12 տարում, ճնշված կանանց մտածելակերպը, մոտեցումը չի փոխվել․ ամաչում են ասել, որ բռնարարի հետ են ապրում, վախենում են, չեն վստահում իրավական համակարգին։ Մինչև 2017-ը՝ օրենքի ընդունումը, ոստիկանները չէին էլ ընդունում ընտանեկան բռնություն հասկացությունը. «Մտածում են, դե սովորական ծեծ է, կբարիշեն․․․ընթացք չէին տալիս, անգամ դիմում չէին վերցնում․հիմա ունենք օրենք»:
Շուտով մարզերում բացվել են աջակցության 10 կենտրոն։ Բայց գլխավոր խնդիրներից մեկը մնում է պատժիչ համակարգը։ Ընտանեկան բռնության դեպքում պատժաչափը նույնն է, ինչ ծեծի համար։ Չկա նաև պաշտոնական վիճակագրություն, թե ինչպես են որակվել կնասպանության բազմաթիվ դեպքերը. «Անցած տարի մեզ հասած տվյալով 7 դեպք է եղել մեկ տարում՝ մահվան ելքով»։
Կենտրոնի աշխատակիցներն ինչ սարսափելի դեպք ասեք՝ չեն լսում:Այս պահին ապաստարանում կին կա, որին բռնարար-ամուսինը ստիպում է հագնել տղամարդու հագած, մաշված, կեղտոտ հագուստը՝ նաև ներքնազգեստը։ Հարցազրույցից առաջ մի կին էր եկել՝ դաստակին՝ խորը վերք։
Ընտանեկան դրամաներն այստեղ փորձում են վերածել լուսավոր պատմությունների․ ահա Հասմիկը՝ Արարատի ծեծված հարս Մարիամից հետո նա էլ համարձակվեց աշխարհին պատմել, որ ամուսնության օրից գերի է եղել, առանց փաստաթղթի, փակի տակ՝ կտտանքների ենթարակված։ Կարողացել է հարմար պահ գտնել ու բազմաթիվ կոտրվածքներով փախչել բռնարարից: Հետո Հասմիկը ճանաչվեց տարվա խիզախ կին ու հիմա սպասում է Եվրադատարանի վճռին. «Հարվածներ գլխին, կոտրվածքներ, տանն են փորձել բուժել՝ ավելի վնասելով, վրան ծխախոտ էր նույնիսկ հանգցրել»:
Կանանց ասածները կենտրոնում առանձնացրել են ու դարձրել պաստառ։ Առանձին հատվածում էլ մի նկար է, հեղինակ մի երեխա, ով իր աշխատանքի վրա գրել է՝ Ես չեմ ուզում պապան մամային ծեծի։
Մարգարիտա Գրաչովան «Երջանիկ՝ առանց ձեռքերի» գիրքը գրել է հենց իր ու մյուս բոլոր կանանց համար, ովքեր ամեն օր ենթարկվում են բռնության ու վախենում են դուրս գալ փակ վանդակից:
Կարդացեք նաև
- «Երջանիկ՝ առանց ձեռքերի». Newmag-2023-ի առաջին գիրքը վավերագրական վեպ է ընտանեկան բռնության մասին՝ սահմռկեցուցիչ դրվագներով (թրեյլեր)
- Տեղի ունեցավ Մարգարիտա Գրաչովայի «Երջանիկ առանց ձեռքերի» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Newmag-ի բացառիկ հարցազրույց «Երջանիկ՝ առանց ձեռքերի» գրքի հեղինակ Մարգարիտա Գրաչովայի հետ (տեսանյութ)