Կենտրոնացած աշխատանք. Ինչպե՞ս չշեղվել և ունենալ լավ արդյունքներ

January 10, 2018

Երբ պարբերաբար սկսեք աշխատել ձեզ համար ավելի արդյունավետ ժամին, ձեր արդյունքները աստիճանաբար կլավանան 10 կամ նույնիսկ 100 անգամ: Որքան ավելի շատ փորձեք, այնքան ավելի հեշտ կլինի կենտրոնանալը: Ուղեղը հիշում է, ինչպես աշխատել կենտրոնացած և ինքն էլ կանցնի այդ ռեժիմին:
Ազատվեք էմոցիոնալ բլոկից
Ամեն օր մեզ շրջապատում են հազարավոր գործոններ, գովազդային հայտարարություններ, մանր գործեր: Յուրաքանչյուր մարդ արթնանում է ոչ կարևոր բաների մասին մտքերով: Նախքան կենտրոնանալը և հունի մեջ ընկնելը, անհրաժեշտ է ազատվել այդպիսի մտքերից: Ավելի լավ է օրը պլանավորել թղթի վրա:
Գրող Ջուլիա Քեմերոնը առավոտյան գրառումները անվանել է «ճակատային ապակու մտովի մաքրում»: Առավոտյան ազատվելով կուտակված մտքերից՝ գիտակցությունը մաքրում եք աղբից: Անօգուտ է փորձել մտնել հունի մեջ, քանի դեռ չեք մաքրել «ճակատային ապակին»:



Կարդացեք նաև.



Հիշեք, որ կենտրոնացումը գիտակցաբար ընտրությունն է
Մարդկանց մեծամասնությունը չի փորձում զարգացնել ինքնակարգավորումը կամ կառավարել սեփական մտքերը: Քել Նյուպորտը «Deep Work: Rules for Focused Success in a Distracted World» գրքում գրել է, որ կապի միջոցները մեզ շեղում են աշխատանքից, որը պահանջում է կենտրոնացում, միաժամանակ թուլացնում է մեր կենտրոնանալու ունակությունը:
Ավելի հաճախ արթնանում ենք հեռախոսը ձեռքներիս: Ծանուցումները, էլեկտրոնային փոստը, լրահոսը և սոցիալական ցանցերը որոշակիացնում են մեր մտքերը ամբողջ օրվա համար:
Ազատ ժամանակը տրամադրեք սովորելուն և ինքնազարգանալուն
Աշխատանքից հետո շատերը նախընտրում են զվարճանալ: Քչերն են, որ ազատ ժամանակը ծախսում են ինքնազարգացման վրա: Բայց հենց այդպես էլ անում են հաջողակ մարդիկ: Նրանք գիտեն, որ կենտրոնացած աշխատելու ունակությունը այն գործոնն է, որը որոշում է աշխատանքի արդյունավետությունը և ապագա հաջողությունները:

LIFEHACKER