JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Աշխատանք՝ տնից․ ինչպե՞ս վերահսկել հեռակա աշխատողին

Աշխատանք՝ տնից․ ինչպե՞ս վերահսկել հեռակա աշխատողին և լավ արդյունքի հասնել

Առաջին փաստը, որ պետք է հիշել, այն է, որ աշխատակիցներն իրենք են ընդունակ գնահատել իրենց աշխատանքի որակը, շտկումներ անել ու բարելավել իրենց ցուցանիշները: Սակայն դրա համար պետք է տրամադրել 3 կարևոր բան՝ կոորդինատների հասկանալի համակարգ, KPI և վստահություն:


  • Ամենապարզը խնդիրների վերահսկումն է: Այստեղ կօգնի KPI համակարգը: Ի ցույց եք դնում թափանցիկ որակական-քանակական ցուցանիշներ և յուրաքանչյուր ժամանակահատվածում գնահատում՝ արդյո՞ք կատարվել է պլանը և որքանո՞վ է լավ կատարվել:

  • Կոորդինատների համակարգում հարցն ավելի բարդ է դրված. նրա հիմքում ընկած է համակարգված հետադարձ կապը, որի շնորհիվ աշխատակիցներն իմանում են՝ ճի՞շտ ուղղությամբ են իրենք շարժվում, թե՞ ոչ, իսկ ղեկավարը նրանց շարքերում կարգապահություն է պահպանում:


Հետևաբար առաջինը, որ պետք է ստեղծել, հասկանալի կոորդինատներն են, որոնց համաձայն՝ աշխատակիցները հեշտությամբ որոշեն իրենց շարժման ուղղությունը: Հեռակա աշխատակիցների դեպքում հարկավոր է էլեկտրոնային ձև ներմուծել, որը լրացնում են ներգրավված բոլոր կողմերը ժամանակի միևնույն պահին ու պարունակում է կետեր, ըստ որոնց յուրաքանչյուրը գնահատում է թե՛ իր, թե՛ գործընկերների աշխատանքը: Հետևաբար յուրաքանչյուր աշխատակից հնարավորություն է ստանում համեմատել իր գնահատականը կոլեկտիվի գնահատականի հետ ու  ձևավորել աշխարհի ադեկվատ պատկերը:


Կարդացեք նաև․



Հետադարձ կապն օբյեկտիվ է, բայց նաև պարունակում է բացասական կողմեր: Ղեկավարի խնդիրն է ՝ այնպես անել, որ մարդը ոչ միայն ցանկանա հետադարձ կապ ստանալ, այլև զարգանա դրա հիման վրա: Այստեղ մենեջմենթից պահանջվում է անկեղծություն ու հասուն վերաբերմունք:
Իսկ ի՞նչ է նշանակում հասուն վերաբերմունք: Հոգեբան Էրիկ Բեռնն առանձնացնում էր ես-ի 3 վիճակ՝ Երեխա, Ծնող և մեծահասակ: Երեխան այն է, երբ ղեկավարը երկխոսությունը վարում է «Ես չգիտեմ ինչն ինչպես է, բայց դու պետք է անես ասածը»: Ծնողական դիրքորոշումը դրսևորվում է, երբ ղեկավարը ցույց է տալիս իր կարծիքով միակ ճիշտ ուղղությունը և պահանջում, որ աշխատակիցները դրանից չշեղվեն: Իսկ մեծահասակ վերաբերմունքը ենթադրում է շփման ձևեր, երբ ղեկավարն առաջարկում է աշխատակցի հետ մտածել՝ ինչ անել, որ, դիցուք, բարելավվի արդյուքը:

  • Այստեղից բխում է արդյունավետ կառավարման ռազմավարության 3-րդ պայմանը՝ վստահությունը: Երբ կառավարումը բաց է, դա վստահության դրսևորում է և աշխատակիցներն իրենց վրա ավելին են վերցնում, քանի որ հասկանում են, որ վերջնական արդյունքը կախված է իրենցից յուրաքանչյուրից:


INTERNEST

Տարածել