Արդյունավետ աշխատելու 7 միջոց, եթե քիչ եք քնել

May 4, 2018

1. Մարզվեք


Անքուն գիշերվանից հետո իհարկե վազքի դուրս գալու կամ մարզասրահ գնալու ցանկություն չի լինում: Բայց հենց այդ էլ անհրաժեշտ է անել: Ֆիզիկական ակտիվությունն ավելացնում է սրտի կծկումների արագությունը, որը սերոտոնինի` նեյրոմեդիատորի արտանետում է առաջացնում: Այն լավ տրամադրության գրավականն է:
Եթե առավոտյան մարզումների համար ժամանակ չունեք, աշխատեք ավելի շատ շարժվել օրվա ընթացքում: Պարբերաբար թռչկոտեք ու կտեսնեք, որ այդ կարճատև մարզումներից հետո ձեզ ավելի լավ կզգաք:

2. Մի կենտրոնացեք անքնության վրա


Վատ անցկացրած գիշերվա մասին մտքերը ձեզ ավելի կհոգնեցնեն: Զբաղվեք ձեր առօրյա գործերով, մի հիշեք թե որքան քիչ եք քնել: Հակառակ դեպքում ամբողջ օրը վատ տրամադրություն կունենաք, որի հետևանքով ձեր արդյունավետությունն ավելի կնվազի:

 3. Սահմանափակեք ձեր գրաֆիկը 3 առաջադրանքով


Հազիվ թե ձեզ հաջողվի որակով անել ձեր գործերը, երբ լավ չեք քնել: Ընտրեք ամենակարևոր ու հրատապ երեքը: Ցանկալի է դրանք ավարտին հասցնել օրվա առաջին հատվածում, քանի դեռ առավոտյան մարզումների ու սուրճի ազդեցությունը մեծ է:

4. Նախաճաշին առողջ սնվեք


Անքնությունից հետո ինչ-որ քաղցր բան ուտելու ցանկությունն ավելի մեծ է: Թվում է` այն տրամադրություն է բարձրացնում: Բայց նախաճաշին անհրաժեշտ է ուտել սպիտակուց ու ածխաջրեր պարունակող սնունդ: 

5. Սառը ջուր


Ջուրն ընդհանրապես առողջարար է, իսկ սառը ջուրը կօգնի կայտառանալ: Սա փոքր շոկ է օրգանիզմի համար: Մարզումներն ու սառը ջուրը կլիցքավորեն ձեզ:


Կարդացեք նաև.



6. Հնարավորության դեպքում աշխատեք մաքուր օդին


Մաքուր օդն օգնում է լիցքաթափվել ու աշխուժանալ: Ավելի հաճախ զբոսնեք կամ աշխատեք մաքուր օդին: Արևի ճառագայթները խթանում են վիտամին D-ի արտադրությունը: Վիտամին D-ի պակասը կարող է հանգեցնել քնի խանգարմանը:

7. Մի չարաշահեք կոֆեինը


Սուրճը էներգիայի միակ աղբյուրը չէ: Չափից շատ սուրճ կամ թեյ խմելու արդյունքում կենտրոնացումը, հակառակը, թուլանում է: Դուք ավելի նյարդային եք դառնում, չեք կարողանում ձեր ուշադրությունը կենտրոնացնել աշխատանքի վրա:

LIFEHACKER






Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։