7 պարզ խորհուրդ. ինչպե՞ս առավելագույն օգուտ ստանալ աշխատանքային ժամից

April 17, 2018

1.      Չափեք արդյունավետությունը արդյունքերով, այլ ոչ թե ժամերով


Գնահատում ենք, թե որքան արդյունավետ է անցել մեր աշխատանքային օրը ըստ աշխատանքային ժամերի: Բայց այդպիսի մոտեցումը հնացել է: Դրա փոխարեն դիտարկեք աշխատանքի արդյունքը:
Ժամը կատարած աշխատանքի լավագույն ցուցիչը չէ: Երբևէ երեք շաբաթ ծախսել եք մի հոդվածի վրա, որը վատ է ստացվել: Իսկ երեք օր մի հոդվածի վրա, որը շատ լավ է ստացվել: Ո՞ր դեպքում եք ժամանակն ավելի արդյունավետ օգտագործել:

2.      Որոշեք ձեր նպատակներն ըստ կարևորության


Միգուցե շաբաթվա կամ տարվա կրտվածքով գերնպատակներ ունեք իրականացնելու: Իրականացրեք դրանք ըստ կարևորության:
Մտածեք, թե ձեր նպատակները արտացոլո՞ւմ են այն, ինչ ձեզ դուր է գալիս, և այն, ինչ կարողանում եք: Ի՞նչ պատճառ է կանգնած ձեր գործողությունների և նպատակների միջև: Որքանո՞վ են դրանք համապատասխանում ձեր կազմակերպության նպատակներին:

3.      Չե՞ն անհանգստացնում մանրուքները


Միշտ էլ լինում են մանր գործեր, որոնք երկար ժամանակ և էներգիան են խլում, օրինակ նամակներ ստուգելը: Մեծամասնությունը ստուգում է նամակները յուրաքանչյուր 5 րոպեն մեկ: Բայց դա խանգարում է կենտրոնանալ աշխատանքի վրա: Էլ. փոստը ստուգեք մի քանի ժամը մեկ և ուշադրությունը դարձրեք վերանգրի և ուղարկողի վրա:
Նամակը կարդացեք միայն մեկ անգամ: Բացեք այն և որոշեք, պե՞տք է դրան պատասխանել: Եթե այո, պատասխանեք միանգամից: Նամակների 80 տոկոսը սովորաբար պատասխանի կարիք չեն ունենում:
Եթե ծանր գործ պետք է անեք, մի ձգձգեք այն: Բաժանեք այն մի քանի մասերի և սկսեք ամենապարզից:

4.      Աշխատելով կարևոր ծրագրի վրա, սկսեք վերջից


Երբեմն մեկ շաբաթ ենք ծախսում ինֆորմացիա հավաքելու և մարդկանց հետ շփվելու համար: Հետո փորձում ենք արագ հավաքել ամբողջը և անել ինչ-որ հետևություն: Այդպես անարդյունավետ է: Եթե երկար սպասեք, ձեզ մոտ կհավաքվի բազմաթիվ ավելորդ ինֆորմացիաներ և կխճճվեք:
Մի սպասեք ծրագրի ավարտին, որպեսզի ինչ-որ հետևություններ անեք: Մեկ-երկու օր ծախսեք նյութի ուսումնասիրման վրա և ձևավորեք նախնական հետևություններ: Աշխատանքի ընթացքում շտկումներ արեք, իսկ հետո վերջնական արդյունքի եկեք:


Կարդացեք նաև.



5.      Ձեզ մտածելու ժամանակ տվեք


Գործով մի զբաղվեք ամեն օր: Պարտադիր ժամանակ հատկացրեք մտածելու համար: Ընդմիջում արեք, որպեսզի մտածեք և ինքներդ ձեզ հիշեցնեք ձեր նպատակների մասին:

6.      Եղեք կանխատեսելի


ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման գործուղման մեկնելիս միշտ մի քանի կապույտ կոստյում էր վերցնում: Այդպես նա կարիք չէր ունենում մտածել, թե ինչ հանգնի: Հետևեք նրա օրինակին և եղեք կանխատեսելի:

7.      Աշխատավայրում մինչև ուշ երեկո մի մնացեք


Շատերը երկար ժամանակ են անցկացնում աշխատավայրում, որպեսզի անգործի տպավորություն չթողնեն: Նույնիսկ եթե նրանք իսկապես շատ գործ են արել: Բայց դուք չգիտեք, թե ինչով են զբաղված մյուս գործընկերները: Հնարավոր է, նրանք ամբողջ օրը տեսախաղեր են խաղացել:
Իհարկե, լինում են արտակարգ իրավիճակներ, երբ պետք է մնալ աշխատավայրում, բայց դա ամեն օր մի արեք: Պատասխանեք բոլոր նամակներին աշխատավայրից դուրս գալուց առաջ, որպեսզի հաց ուտելիս դրա մասին չմտածեք: Իսկ տանը հանգստացեք և մի քանի ժամ անցկացրեք ընտանիքի հետ: Անջատեք էլեկտրոնային սարքերը: Մի պատասխանեք զանգերին և մի կարդացեք աշխատանքային փոստը:



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։