Ինչպե՞ս դառնալ դիմացկուն և նպատակասլաց․ ահա 8 միջոց

Ինչպե՞ս դառնալ դիմացկուն և նպատակասլաց․ ահա 8 միջոց

Կլինիկական հոգեբան Մեգ Ջեյը բացահայտում է  կյանքի՝ ձեր ճանապարհին նետած խնդիրները հաղթահարելու պրակտիկ մեթոդներ

  Կլինիկական հոգեբան Մեգ Ջեյն այնքան էլ չի հավանում ձախորդություններից խուսափելու, երես թեքելու գաղափարը.
  «Մարդիկ չեն հասկանում, երբ որևէ մեկն ասում է, որ ինքն իսկապես հաղթահարել է որևէ դժբախտություն: Նրանք չեն կարողանում ըմբռնել դրա ողջ դժվարությունը»,- ասում է հոգեբանը:
   Փոխարենը Ջեյը սիրում է ճկունությունը որպես հերոսական պայքար նկարագրել.
«Սա իրոք պայքար է, ոչ թե՝ սոսկ հաղթահարման գործընթաց: Սա շարունակական պրոցես է, որը կարող է տարիներ տևել:»

  Նա  մոտ 20 տարի է ծախսել չափահաս մարդկանց զարգացումն ուսումնասիրելու և  նրանց պատմությունները լսելու համար: Սրան զուգահեռ նա նոր տեղեկություններ է հավաքել կայունության ու ճկունության մասին, որոնք տեղ են գտել իր նոր գրքում՝ «Գերնորմալ»-ում:
  Ահա մեկ բանալի-նախադասություն. «Կայունությունը դիմագիծ չէ, դա մի բան չէ, որով դու ծնվում ես կամ էլ ուղղակի ունենում:»

  Ահա նրա հիմնական խորհուրդներից մի քանիսն այն մասին, թե ինչպես դառնալ ավելի կայուն և ճկուն՝

1. Առաջին հերթին հասկացի՛ր, որ պայքարդ ընդունելի է և իրական, նշանակություն չունի, թե հանուն ինչի ես պայքարում:

  Մի՛ ամաչիր այն երևույթից, որը ստիպում է սթրեսի մեջ ընկնել: Շատ մարդիկ ասում են՝ իրենք պատերազմի մեջ չէին: Նրանք պետք է հասկանան, թե որոնք են ամենատարածված դժվարությունները և դիտարկեն դրանք որպես օրինական քրոնիկ սթրեսահարուցիչներ:

2. Հետո գտի՛ր այն ճանապարհները, որոնցում արդեն իսկ դիմացկուն ու ճկուն ես:

  Պարտադիր չէ կախվածություն ունենալ ալկոհոլից կամ չարաշահել թմրանյութերը: Մտածի՛ր կյանքումդ եղած ամենաբարդ իրավիճակների մասին: Ինչպե՞ս ես հաղթահարել դրանք: Հավանաբար արդեն գիտես՝ ինչ բան է դիմացկունությունը:

3. Մի՛ սպասիր, որ իրավիճակն ինքն իրենով շտկվի:

  Դիմացկուն մարդիկ սովորաբար ակտիվորեն հաղթահարում են դժվարությունները: Նրանք մտածում են՝ ինչպես լուծում տալ տվյալ իրավիճակին, ի տարբերություն այն մարդկանց, ովքեր անընդհատ մտածում են՝ երբ կազատվեն այդ ամենից: Խնդիրը գուցե չլուծվի մեկ գիշերվա ընթացքում, բայց այն լուծելու եղանակներ հաստատ կլինեն:

4. Ճանաչի՛ր սեփական ուժերդ և օգտագործի՛ր դրանք:

  Հիմնականում, դիմացկուն մարդիկ հակված են օգտագործել սեփական ուժերը: Յուրաքանչյուրի մոտ դա տարբեր կերպ է դրսևորվում: Որոշ մարդիկ ունեն շատ ուժեղ անհատականություն, մյուսները՝ խելացի են, տաղանդավոր կամ ունեն աշխատանքային հստակ էթիկա: Նրանք օգտագործում են այս ամենն ստեղծված բարդ իրավիճակը հաղթահարելու համար:

5. Մի՛ փորձիր մենակ գործել:

   Դժվարությունից հետո լավ կանխատեսումներ անելը տրված է նաև այն մարդկանց շնորհիվ, ովքեր մեր մասին հոգ են տանում: Դիմացկուն մարդիկ օգնության ձեռք են փնտրում:

Դիմացկուն մարդիկ օգնության ձեռք են փնտրում:

Պարտադիր չէ, որ նա բժիշկ կամ հոգեբան լինի, կարող է լինել ձեր լավագույն ընկերը, հորաքույրը կամ զուգընկերը: Դիմացկուն մարդիկ ավելի շատ օգտագործում են մյուսներին, քան թույլ տալիս իրենք իրենց, որ նրանց կարիքը չունենան:

6. Իմացե՛ք նաև, որ նորմալ չէ այդ մասին բոլորին ասելը:

   Բարձրացրու՛ հաղորդակցմանդ որակն ու քանակն այնքան, որքան ճիշտ ես համարում: Շատերի համար գոյություն ունեն միայն 2 մարդիկ, ովքեր ամեն բան գիտեն իրենց մասին, մյուսները կնախընտրեն ճանաչված լինել ավելի մեծ համայնքի կողմից:
  Սերը շատ հզոր է, սերը սեր է: Ուղեղը չգիտի սիրո մի ձև, որը դեմ է սիրո մեկ այլ դրսևորման:

Ուղեղը չգիտի սիրո մի ձև, որը դեմ է սիրո մեկ այլ դրսևորման:

   Այդ ինֆորմացիան մշակվում է մեկ ուրիշ դրական անձնավորության հետ հաղորդակցվելիս: Պարզապես նայի՛ր շուրջդ ու հասկացի՛ր, որ կան մարդիկ, ովքեր տեսնում, հասկանում և հոգ են տանում քո մասին, այսքանը:


Կարդացեք նաև․


7.Գտի՛ր «մտավոր ընդմիջման» քո նախընտրելի ձևը:

 Շատերն օգտագործում են իրենց երևակայությունը, գրքերը կամ տարվում են իրենց հոբբիներով, ժամանակ են անցկացնում ընկերների հետ, որպեսզի մտավոր ընդմիջում կատարեն այն գործերից, որոնց չեն կարողանում լուծում տալ: Գուցե չկարողանաս կարգավորել իրավիճակը, բայց կարող ես ինքդ քեզ պաշտպանել այդ հանգամանքից ճնշված լինելուց:

Գուցե չկարողանաս կարգավորել իրավիճակը, բայց կարող ես ինքդ քեզ պաշտպանել այդ հանգամանքից ճնշված լինելուց:

   Որպես չափահաս մարդ կարող ես գրքեր կարդալ, անջատել լուրերի  հեռախոսային ծանուցումները, խաղալ, հանդիպել ընկերներին: Այսօր շատերն են ճնշված: Դիմացկուն մարդիկ պատասխան հարված են տալիս, որտեղ կարող են, միաժամանակ իմանալով՝ երբ մտավոր ընդմիջում անել:

8. Ինքդ քո հանդեպ կարեկի՛ց եղիր  և հասկացի՛ր  բոլոր  կողմերը, որտեղ դժվարությունները քեզ  ավելի ուժեղ են դարձրել:

  Մարդիկ, ովքեր կյանքում հանդիպում են դժվարությունների, ավելի ուժեղ են: Իհարկե, կան նաև այլ գործոններ՝ ինչքա՞ն մեծ է դժվարությունը, ինչպիսի՞ աջակցություն եք ստանում, ինչպե՞ս եք հաղթահարում: Սակայն մեկ բան հաստատ է, սովորելով հաղթահարել սթրեսն ու այդպիսով փորձ ձեռք բերելով, մենք դառնում ենք ավելի ինքնավստահ և պատրաստված:

Սակայն մեկ բան հաստատ է, սովորելով հաղթահարել սթրեսն ու այդպիսով փորձ ձեռք բերելով, մենք դառնում ենք ավելի ինքնավստահ և պատրաստված:

  Կարծում եմ՝ երբեմն մոռանում ենք այս մասին: Ավելի շատ տեսնում ենք՝ որքան կոտրված ենք, քան՝ որքան ուժեղ: Կենտրոնացի՛ր ճկունության և դիմացկունության վրա և հավատա՛, որ այն մարդն ես, ով լավագույնս պատրաստված է կյանքի համար, որովհետև արդեն ապրել է դրա մի կարևորագույն շրջան:

Հեղինակ՝ Սոֆի Թովմասյան

TED


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։


 

Գրել կարծիք