Հայկական «Մրրկահավն» ընդդեմ Հիտլերի «Բարբարոսայի»

February 1, 2016

Բրիտանիայի դեմ պատերազմը սառը ցնցուղ դարձավ Գերմանիայի համար, և Հիտլերը հասկացավ, որ իրեն ռեսուրսներ են պետք պատերազմը շարունակելու համար: Գերմանիան հասկացավ նաև, որ ամբողջ աշխարհը կայծակնային պլանով գրավել հնարավոր չէ, և անհրաժեշտ է պատրաստվել տևական պատերազմի: Ռազմական ռեսուրսները, սակայն, սակավաթիվ երկրներում էին, մասնավորաբար Խորհրդային Ռուսաստանում:
Ֆաշիստական Գերմանիան բոլոր հաշվարկներով պետք է հարվածեր Խորհրդային միությանը: Պլանը հետևյալն էր. Գերմանական զորքերը բաժանվել էին 3 խմբի` կենտրոնական զորախումբ, հյուսիսային և հարավային: Ամեն բանակային խմբավորումն ուներ իր հստակ պլանը: