Յանդեքս Տաքսին և Uber-ը կմիավորվեն. ի՞նչ սպասել նոր գործակցությունից

July 14, 2017

Միավորումից հետո երկու հավելվածներն էլ կշարունակեն նույն կարգով գործել, պարզապես պատվերները կմեկտեղվեն ու կուղարկվեն թե՛ «Յանդեքս.Տաքսի»-ի, թե՛ Uber-ի վարորդներին: Միացյալ ծառայությունը կգլխավորի «Յանդեքս.Տաքսի» ծառայության գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը:
Տասքսի ծառայություն մատուցող երկու ընկերությունները կներդնեն 225 մլն. դոլար (Uber) և 100 մլն. դոլար (Յանդեքս Տաքսի): Միավորված ընկերությունը գնահատվում է 3 725 միլիարդ դոլար: Հիմնական բաժնեմասը Յանդեքս Տաքսինն է՝ 59,3 տոկոս: Uber-ը կունենա 36,6 տոկոս, 4,1 տոկոս բաժնեմասը կպատկանի երկու ընկերությունների աշխատակիցներին:
Տիգրան Խուդավերդյանը նշել է, որ գործարքը դեռ պետք է հաստատվի:
Յանդեքս Տաքսին իր ծառայություններն սկսել է մատուցել 2011-ի հոկտեմբերից: Այսօր արդեն այս ծառայությունից օգտվում են Ռուսաստանի ավելի քան 100 քաղաքներում, Բելառուսում, Ուկրաինայում, Հայաստանում, Վրաստանում և Ղազախստանում:
Uber-ը ուսական շուկա էր մտել 2013-ի նոյեմբերին: Uber-ից օգտվում են ՌԴ 20 քաղաքներում:
Վերջին շրջանում Uber-ը ներգրավված էր մի շարք սկանդալներում: Ընկերությունը ճգնաժամի մեջ էր հայտնվել: Uber-ի հիմնադիր Թրևիս Կալանիկը հրաժարական տվեց (Uber-ի հիմնադիրը հրաժարական է տվել. Տաքսի ընկերության ճգնաժամը խորանում է)՝ պատճառաբանելով, որ այդ քայլին է դիմում ընկերության կառավարման մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությունից:

MEDUZA