10 պատճառ յոգայով զբաղվելու համար. մասնագետի հիմնավորում

September 19, 2016

Յոգան առողջ ապրելակերպի համակարգ է , որը նպաստում է մարմնի և հոգու կատարելագործմանը: Ահա այն 10 պատճառները, որոնց համար արժե զբաղվել յոգայով.


  1. Յոգան առողջացնում է ողնաշարը: Մեկ ամիս ինտենսիվ մարզվելուց հետո ձեր ողնաշարը կդառնա ճկուն, կեցվածքն` ուղիղ, կկարրգավորվի ձեր շարժունակությունը:

  2. Յոգան լավացնում է արյան շրջանառությունը: Յոգայի շնչառական վարժությունները` պրանայամաները օրգանիզմը սնուցում են թթվածնով ՚ բարելավելով արյան հոսքը դեպի բոլոր օրգաններ: Ֆիզիկական վարժությունները` ասանաները նպաստում են արյան հոսքի կարգավորմանը ողջ մարմնում ստատիկ և դինամիկ շարժումների միջոցով:

  3. Յոգան հանգստացնում է նյարդային համակարգը և դարձնում այն ամուր: Տարբեր տեսակի մեդիտացիաները նպաստում են մտքի խաղաղեցմանը, լարվածության թոթափմանը, ազատում են վախերից և բացասական մտքերից: Խորը շնչառությունն էլ սնուցում է նյարդային բջիջները թթվածնով:

  4. Յոգան կարգավորվում է քաշը և լավացնում նյութափոխանակութունը: Վարժությունները կարգավորում են ներքին օրգանների աշխատանքը, որի շնորհիվ օրգանիզմը մաքրվում է տոքսիններից և կարգավորվում է մարմնի քաշը: Շաբաթը երեք անգամ մեկ ժամ յոգայի դաս անելու դեպքում  մեկ-երկու ամիս հետո կզգաք քաշի զգալի փոփոխություն:

  5. Յոգան գեղեցկացնում է կազմվածքը: Հատուկ մշակված վարժությունները ճկունացնում են մարմինը, մարզում մկանախմբերը, դարձնում սլացիկ:

  6. Յոգան բուժում է խրոնիկ հիվադություններ: Հատուկ մշակված թերապևտիկ վարժությունների միջոցով կարգավորվում է ներքին օրգանների աշխատանքը, գլխուղեղի սնուցումը, առողջանում են մկանները, ողերը, լավանում է հոդերի շարժունակությունը:

  7. Յոգան կոփում է միտքը և հոգին: Շնչառական վարժությունները, ստատիկ դիրքերը և մեդիտացիաները խաղաղեցնում են միտքը, վերացնում ցրվածությունը, տագնապը: Մարդուն դարձնում են ավելի հավասարակշռված և ներդաշնակ :

  8. Յոգան զարգացնում է կամքի ուժը: Յոգայի ֆիզիկական վարժությունները և մտավարժանքները, տալով դրական արդյունքներ, մարդուն դարձնում են ավելի աշխատասեր, համբերատար , յուրաքանչյուր բարդ տեխնիկայի հաղթահարում էլ ավելի է զարգացնում կամքը :

  9. Յոգան դարձնում է լավատես և բարի: Երբ օրգանիզմը սկսում է առողջանալ, միտքը խաղաղվել, կորում են վատ մտքերը, մարդկանց մեջ սկսում է աշխատել «լավատեսության ծրագիրը»: Երբ կոփվում է ողնաշարը և վերանում է կրծքավադակի կցկվածությունը, մարդու սրտում տեղ է բացվում սիրելու և բարություն տարածելու համար:

  10. Եվ վերջապես յոգան զարգացնում է մարդու պոտենցիալը, բացահայտում մեր ներսում եղած մեծ ներուժը, կոտրում հնարավորի և անհնարինի սահմանները, օգնում իրականցնել երազանքները` կիրառելով վարժանքների շնորհիվ ձեռք բերած այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են համբերությունը, աշխատասիրությունը, կամքը, լավատեսությունը, բարությունը և իհարկե աշխարհն ընդունելու ու սիրելու ունակությունը:


Ձեր կյանքի ժամանակից  մի կտոր նվիրեք յոգային և արդյունքը չի ուշանա: