ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Newmag-ը ներկայացնում է Գուզել Յախինայի «Զուլեյխա

Newmag-ը ներկայացնում է Գուզել Յախինայի «Զուլեյխան բացում է աչքերը» վեպի հայերեն հրատարակությունը (թրեյլեր)

newmag-y-n

Newmag հրատարակչությունը «Օրակուլ» հայ-ռուսական մատենաշարի շրջանակում հրատարակել է ռուսական ժամանակակից ամենակարևոր գրքերից մեկը՝ Գուզել Յախինայի «Զուլեյխան բացում է աչքերը» վեպը: Ռուսաստանյան գրողի վեպը թարգմանվել է 20 լեզվով: Los Angeles Times-ի բնորո

«Զուլեյխան բացում է աչքերը» գրքի սյուժեն կառուցված է Զուլեյխա անունով մի երիտասարդ կնոջ շուրջ: Նա ապրում է իրեն չսիրող ամուսնու ու անվերջ կտտանքների ենթարկող սկեսրոջ հետ:Վեպի գործողությունը սկսվում է 1930 թվականին: Իոսիֆ Ստալինի կուլակաթափման ծրագիրը մեծ թափ է հավաքում Խորհրդային Միությունում: Զոհերի ու աքսորյալների մեջ է թաթարների երիտասարդ ընտանիքը: Ամուսինը սպանվում է, կինն աքսորվում է Սիբիր: Գյուղաբնակ Զուլեյխային հարյուրավոր աքսորյալների հետ բեռնավագոնով քշում են Սիբիր: Նա անցնում է հրեշավոր դժվարություններով, հրաշքով ողջ է մնում, և  ստանում է իրեն բաժին հաստած  «հասարակ կանացի երջանկության» հատիկը:

Գուզել Յախինան կարողացել է ստալինյան ժամանակաշրջանի սարսափների վիճահարույց թեման ներկայացնել պատմական ճշգրտությամբ և զգացմունքայնությամբ:

Աքսորյալ անուս գյուղացիները, մտավորականներն ու հանցագործները, մուսուլմաններն ու քրիստոնյաները, հեթանոսներն ու աթեիստները, ռուսները, թաթարները, գերմանացիները, չուվաշները՝ բոլորը հանդիպում են Անգար գետի ափին։ Նրանք անծայրածիր տայգայում ամեն օր պայքարում են խստաշունչ բնության ու անողոք պետության դեմ՝ պաշտպանելով ապրելու իրենց իրավունքը: Վեպի երկրորդ մասը պատմում է աքսորյալների գոյատևման մասին, որոնք Անգարայի ափին գտնվող խոր տայգայում լքված, առանց սննդի, ապաստանի և տաք հագուստի հազիվ գոյատևում էին: Տարբեր ազգությունների և ճակատագրերի մարդիկ ստիպված են միասին պայքարել գոյատևման համար՝ ընդդեմ նոր կարգի: 

Անօթևան ու անհայտ ճակատագրով մարդկանց կյանքի պատմությունները դառնում է Գուզել Յախինայի վեպի սյուժեն: Գործի ոգեշնչման աղբյուրը դարձել է սիբիրյան աքսորից փրկված տատիկի պատմությունը, որին հեղինակը գրեթե չի անդրադաձել գրքում, փոխարենը գրի է առել այլ աքսորյալների հուշերը: Բոլոր պատմությունները միավորում է 1930-1946 թվականներին ընկած ժամանակահատվածը: Գուզել Յախինան կարողացել է ստալինյան ժամանակաշրջանի սարսափների վիճահարույց թեման ներկայացնել պատմական ճշգրտությամբ և զգացմունքայնությամբ:Գրական գործը գրավում է առաջին իսկ էջից մինչև վերջին էջը։

Մոտ երկու տարի Յախինան ուսումնասիրել է պատմական դեպքերը, արխիվային փաստաթղթերը: Վեպը գրելու բուն ընթացքը տևել է  ութ ամիս: Ի սկզբանե Յախինան գործը գրել էր  սցենարի տեսքով ՝ որպես ուսումնական աշխատանք Մոսկվայի կինոդպրոցի համար: 2014-ին «Սիբիրսկիյե օգնի» պարբերականը մայիսյան համարում հրատարակվում է վեպից մի հատված: Մեկ տարի անց վեպն արդեն տպագրվում է և դառնում բեսթսելլեր, երկու տարվա ընթացքում հրատարակվում է 2 տասնյակ լեզուներով:

Գուզել Յախինան կարողացել է ստալինյան ժամանակաշրջանի սարսափների վիճահարույց թեման ներկայացնել պատմական ճշգրտությամբ և զգացմունքայնությամբ:

Գրաքաննադատների կարծիքով, «Զուլեյխան բացում է իր աչքերը» վեպը մեծ դեբյուտ է: 2015-ին այն արժանանում է «Տարվա գիրք », «Ընթերցողի գիրք», «Յասնայա պոլյանա»  գրական մրցանակների: Գրքի հիման վրա Բաշկիրի դրամատիկական թատրոնում բեմադրվում է ներկայացում , Ռոսիա 1 հեռուստաընկերությունն անցած տարի նկարահանեց համանուն սերիալը, Զուլեյխային մարմնավորում է Չուլպան Խամատովան:

«Զուլեյխան բացում է աչքերը» հայերեն հրատարկության հեռուստաշնորհանդեսը տեղի կունենա 2021-ի փետրվարի 2-ին Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի ուղիղ եթերով:

Տարածել