Կարող ենք ամեն ինչ անել մեռնելու համար և կարող ենք ամեն ինչ անել ապրելու համար

Կարող ենք ամեն ինչ անել մեռնելու համար և կարող ենք ամեն ինչ անել ապրելու համար։ Ամեն մարդ պիտի իմանա՝ ինչի համար է կռիվ տալիս։ Ֆրեդրիկ Բաքմանը (ծնվ․ 1981) շվեդ գրող, բլոգեր և սյունակագիր է։ Սովորել է կրոնագիտություն, բայց թողել է ուսումը և սկսել աշխատել որպես բեռնատարի վարորդ։ 2012 թվականին, հիմնվելով շվեդական թերթերից մեկում կարդացած մի պատմության վրա, որում պատմվում էր մի տարեց տղամարդու մասին, ով դատի է տվել կենդանաբանական այգուն, նա գրել և հրատարակել է իր առաջին վեպը՝ «Ուվեի երկրորդ կյանքը» կամ «Ուվե անունով մարդը»։ Գրքի անգլերեն թարգմանությունը հայտնվել է New York Times-ի բեսթսելերների ցանկում հրապարակումից 18 ամիս անց և այնտեղ մնացել 42 շաբաթ։ Վեպի հիման վրա նկարված շվեդական ֆիլմը 2015 թվականին առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ Ինչքան էլ փնտրես ավելի ինքնամփոփ, մարդատյաց, կոպիտ, ժլատ, մռայլ, համառ մարդու քան Ուվեն է, դժվար թե կարողանաս գտնել։ Նա դժգոհ է ամենքից ու ամեն ինչից, հարևաններին համարում է տխմար և անբան, քանզի չեն կարող անվնաս կայանել կցորդիչով մեքենան, սեփական տան մարտկոցների օդը մղել, իսկ վեցանիստ բանալին անվանում են բալանի։ Ամբողջ կյանքի ընթացքում Ուվեն հավատարիմ է մնում միայն մեկ մակնիշի մեքենայի՝ Սաաբ, և արհամարում է բոլոր նրանց, ովքեր համակածիք չեն իր հետ։ Սիրելի կնոջ՝ Սոնյայի մահից հետո Ուվեն չի ապրում, այլ գոյատևում է, նրա կյանքի միակ և վերջին նպատակը ինքնասպանությունն է։ Ինքնասպանությունը կհաջողվեր իրագործել, եթե չլինեին նորեկ հարևանները՝ դանդալոշ Պատրիկը և նրա հղի կինը՝ Փարվանեն։ Նոր գրքի ընտրության հարցում ինձ համար կարևոր պայման է հեղինակի բլոգեր չլինելը։ Այդ իսկ պատճառով երկար ժամանակ խուսափում էի Բակմանի գրքերից, ինչքան էլ դա դժվար փորձություն էր։ Սակայն գրքի հայերեն հրատարակությունը կոտրեց բոլոր արգելապատնեշները և ես ճանաչեցի Ուվեին։ Սա հասարակ մարդկային պատմություն է հասարակ մարդկանց մասին ։ Ուվեի կերպարի պրիզմայով մենք ճանաչում ենք ինքներս մեզ։ Յուրաքանչյուրս էլ մեր մտքում մեր ծանոթներին, հարևաններին կպցնում ենք զզվելի անուններ, ընդգծելով նրանց թերությունները, բոլորս էլ ինչ որ չափով ունենք մեր պարտադիր ՛՛ստուգայցերը՛՛, անվիճարկելի կանոնները, որոնք ուրիշների համար կարող են ծիծաղելի կամ զարհուրելի թվալ։ Այո՛, Ուվեն սնոբ է։ Դա նրա ավերսն է։ Իսկ երբ նայենք ռեվերսին, կհասկանանք, որ Ուվեն ուներ մեծ սիրտ բուն և փոխաբերական իմաստով։ Նման պատմությունները գործի են դնում մարդու ամբողջ հուզական ներկապնակը՝ միախառնելով ծիծաղն ու արցունքները։ Հույզերը տաք և սառը ցնցուղի պես հաջորդում են միմյանց` չթողնելով գոնե մի պահ շունչ քաշել։ Այս պատմությունը տխրեցնում է և միաժամանակ սփոփանք է բերում ընթերցողին։ Իվերջո կյանքը տրված է ապրելու համար, այլ ոչ մսխելու։

Տարածել

Ուվե անունով մարդը
Ուվե անունով մարդը

Ֆրեդրիկ Բաքման

5800 ֏

Նկարագրություն

Վեպի առանցքում 59-ամյա Ուվեն է՝միայնակ մարդ, որը մշտապես դժգոհ է բոլորից ու ամեն ինչից։ Նա անկեղծորեն հավատում է, որ իր շուրջ միայն ապիկարներ են։ Հարևանների համար նա բոլորին մշտապես նախատող, անտանելի ծերուկ է։ Կնոջ մահից հետո միայնակ մնացած Ուվենպարբերաբար փորձում է ինքնասպան լինել։ Բայց դա չի հաջողվում, քանի որնրա նոր հարևաններն իր օգնության կարիքնունեն։ Ընթերցողն աստիճանաբար բացահայտում է գլխավոր հերոսին ու հասկանում, որ ամեն ինչ միայն սև-սպիտակ չէ։ Դյուրաբորբոք Ուվեն իրականում մեծ սիրտ ունի, բայց մռայլ է, քանի որ ծանր փորձությունների միջով է անցել։

Այլ կարծիքներ