Շատ հետաքրքիր բացահայտումներ կարելի է անել կարդալով այս գիրքը

Զարմանալի է՝ կառավարման մասին պատկերացումներ ունեն, թերևս, բոլորը, սակայն քչերն են մտածել այդ համակարգի կառուցվածքի ու բուն նպատակի մասին, առավել ևս քչերն են զուգահեռականներ անցկացրել բնության ու կառավարման համակարգի՝ որպես մեծ շղթայի՝ ցանցի միջև։ Հեղինակը ամենահետաքրքիր կերպով համեմատականներ է անցկացնում բնության ու մարդու հյուսվածքների, մետաստազների ու ցանցային համակարգի միջև, աննկարագրելի կերպով մեկնաբանում է մեզ արդեն հայտնի քաղաքական գործընթացները՝ տալով իր ուրույն բնորոշումները, որոնք նույնիսկ շատ մասնագետների համար բոլորովին այլ աշխարհայացք են ձևավորում ու տալիս հնարավորություն մեկ անգամ ևս ուսումնասիրել արդեն իսկ իմացած նյութը։ Հետաքրքրական է հեղինակի այն տեսակետը,որ աշխարհաքաղաքական գործընթացներում էականն այն չէ,ինչ մենք արդեն գիտենք պատմական արխիվներից,այլ այն ինչը ոչ պաշտոնական ,մասնավոր գործընթացներով են պայմանավորված և ոչ մի տեղ արձանագրված չեն։ Շատ հետաքրքիր բացահայտումներ կարելի է անել կարդալով ու զուգահեռ ուսումնասիրել աշխարհի քաղաքական դիմագիծը փոխող բազմաթիվ գործընթացներ։

Այլ կարծիքներ

Արդյունքներ չեն գտնվել