Մեկ գիշերում կարդացել եմ այն առանց դադարի

Չեմ հավատում: Մեկ գիշերում կարդացել եմ այն առանց դադարի, չեմ ձանձրացել գեթ մեկ պահ: Խնդրում եմ newmag-ին շատ տպագրել դետեկտիվ թրիլլերներ

Տարածել

Մեզնից մեկը ստում է
Մեզնից մեկը ստում է

Քարեն Մակմանուս

5800 ֏

Նկարագրություն

Երկուշաբթի կեսօրին Բեյվյու ավագ դպրոցի հինգ աշակերտներ տարբեր պատճառներով պատժվում են և պատիժը կրելու համար հայտնվում նույն սենյակում: Բրոնուինը խմբի ուղեղն է, երբեք ոչ մի օրենք չի խախտում, երազում է ընդունվել Եյլի համալսարան: Ադին խմբի գեղեցկուհին է՝ արքայադստեր տեսքով ու պահանջներով: Նեյթին բաժին է հասել հանցագործի պիտակը․ նա արդեն հասցրել է օրենք խախտել: Կուպերը մեծ պոտենցիալով մարզիկ է, բեյսբոլի ապագա աստղ: Խմբի հինգերորդ անդամը Սայմոնն է, որն աչքի է ընկել միայն դպրոցական բամբասանքի հավելված ստեղծելով: Պատժի սենյակ մտնում են հինգը, բայց ողջ են դուրս գալիս չորսը: Սայմոնն անհայտ պատճառով մահանում է։ Քննիչները վստահ են, որ դա դժբախտ պատահար չէ: Սայմոնը մահանում է երկուշաբթի։ Նա պլանավորել էր իր հավելվածում երեքշաբթի օրը ցնցող բացահայտումներ անել դասընկերների մասին: Այժմ սպանության մեջ կասկածվում է սենյակից ողջ դուրս եկած ամբողջ քառյակը: Ողջ մնացած չորս հոգին էլ մոտիվ ունեն: Չորսն էլ թաքցնելու բան ունեն: Եվ չորսն էլ կասկածելի կապ ունեն Սայմոնի հետ: Նրանցից առնվազն մեկը հաստատ ստում է: 

Այլ կարծիքներ