Գրքի առաջին էջից մինչև վերջին էջ կլանված կարդացի

Թե՛ «Լռակյաց հիվանդը», թե՛ «Կույսերը» կարդալիս մեծ բավականություն ստացա։ Գրքի առաջին էջից մինչև վերջին էջ կլանված կարդացի։ Երկու գրքերի դեպքերում էլ հերթով կասկակածեցի բոլորին, բացի իրական մեղավորներին։ Գրքերը լի են անսպասելի շրջադարձերով։ Ամեն գլուխը, մասը կարդալիս շունչս պահած սպասում էի հաջորդին։ Շատ հետաքրքիր էր նաև անդրադարձերը հոգեբանությանն ու դիցաբանությանը։ «Կույսերի» ավարտը, հանգուցալուծումն ինչ-որ չափով անավարտ էր։ Մեծագույն շնորհակալություն Նյումեգին՝ բարձրակարգ թարգմանության և այսօրինակ բեսթսելլերները հայ ընթերոցողին հասանելի դարձնելու համար։

Տարածել

Կույսերը
Կույսերը

Ալեքս Մայքլիդիս

5800 ֏

Նկարագրություն

Էդվարդ Ֆոսկան մարդասպան է. Մարիանան կասկած անգամ չունի: Բայց Ֆոսկան անհասանելի է, անշոշափելի: Քեմբրիջի համալսարանի հունական ողբերգության բարետես ու խարիզմատիկ պրոֆեսոր Ֆոսկային պաշտում են եւ՛ դասախոսները, եւ՛ ուսանողները, հատկապես «Կույսեր» գաղտնի խմբի անդամները:

Մարիանա Անդրոսը փայլուն, բայց բարդ ու հակասական խմբային թերապեւտ է։ Նրա ուշադրությունը սեւեռվում է «Կույսերի» վրա, երբ Քեմբրիջում գտնում են նրանցից մեկի՝ Մարիանայի զարմուհի Զոուիի ընկերուհու մարմինը:

Մի ժամանակ Մարիանան նույն համալսարանում էր սովորում։ Նա անմիջապես գլխի է ընկնում, որ սրածայր աշտարակների հովվերգական գեղեցկությունն ու հինավուրց ավանդույթները չարագուշակ մի բան են թաքցնում: Նա համոզված է, որ մարդասպանն Էդվարդ Ֆոսկան է, թեեւ վերջինս հիմնավոր ալիբի ունի։ Բայց պրոֆեսորն ինչո՞ւ պիտի թիրախավորեր ուսանողուհու: Եվ ինչո՞ւ է շարունակ վերադառնում կույս Պերսեփոնեի ծեսերին ու Անդրաշխարհի ուղեւորությունների թեմային:

Հերթական դին հայտնաբերելուց հետո Ֆոսկայի մեղքն ապացուցելու գործում Մարիանայի սեւեռուն գաղափարն ուղղակի անկառավարելի է դառնում՝ սպառնալով հողին հավասարեցնել նրա հեղինակությունն էլ, մտերմագույն հարաբերություններն էլ: Մարիանան վճռում է մարդասպանին խանգարել ամեն կերպ, նույնիսկ սեփական կյանքի գնով:

Այլ կարծիքներ