Արտակ Հերիքյան

Արտակ Հերիքյան

Արտակ Հերիքյանը ծնվել է 1977 թվականին: Ավարտել է Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը` ստանալով ֆրանսագետի մասնագիտություն: 1995թ. եղել է Հայաստանի ազգային հեռուստատեսության «Մայրաքաղաք» ծրագրի թղթակիցը: 1997թ. աշխատել է Հայաստանի ազգային հեռուստատեսության «Լրաբեր» լրատվական ծրագրում` որպես թղթակից և մեկնաբան: Դասախոսել է Հայաստանի ֆրանսիական համալսարանում: 2018թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: