Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանը ծնվել է 1984թ. հուլիսի 15-ին Երեւանում: 2004թ. ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 2006թ.` մագիստրատուրան, 2009թ.՝ ասպիրանտուրան։ 2007-2008թթ. մասնակցել է ԵԽ քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի ծրագրին: 2003-2005թթ. թղթակցել է «Երկիր» և «168 ժամ» թերթերին: 2011-2014թթ. եղել է ՀՀ վարչապետի օգնական: 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով: