Ինչպե՞ս պետք է իրեն պահի կինն առաջին ժամադրությանը
Սեփական անձի վրա կենտրոնանալը. Կանայք սիրում են, երբ իրենց վրա տղամարդիկ շատ են կենտրոնանում: Թեև այս հարցում շատ ու քիչ չկա. մենք միշտ ուշադրության կարիք ունենք և այդ մասին տղամարդիկ լավ գիտեն: Բայց բնավ կարիք չկա առաջին ժամադրությանը կենտրոնանալ սեփական անձի վրա՝ դառնալ տիեզերքի կենտրոնը: Շունչ քաշեք և թույլ տվեք տղամարդն էլ շնչի, իրենից պատմի: Աստղային ժամ դուք դեռ կունենաք, բայց ոչ առաջին ժամադրությանը:
Քաշի քննարկումը տղամարդու հետ. Երբ կինը քննարկում է իր քաշը տղամարդու հետ դա երկու բան կարող է նշանակել՝ կամ նա ցածր ինքնագնահատական ունի (որն արդեն իսկ վատ է ) կամ տղամարդուց կոմպլիմենտ է փորձում «պոկել»: Երկու դեպքում էլ տհաճ է: Ընկերներիցս մեկը պատմում է, որ ժամադրվել է Երևանի ամենասիրուն աղջկա հետ, ով մի քանի ժամ քննարկել է իր քաշն ու դիետաները: «Այդքան անբովանդակ աղջկա ես դեռ չէի հանդիպել»,-պատմում էր նա: Այնպես որ, աղջիկնե՜ր, քաշի թեմաները քննարկել է պետք միայն աղջիկների հետ: Ի վերջո, կյանքում բազում ու առավել հետաքրքիր թեմաներ կան, որոնց մասին կարելի է խոսել տղամարդկանց հետ:
Նախկինները. Չի՛ կարելի առաջին ժամադրությանը խոսե« նախկին ընկերոջ մասին: Նախ դա հետաքրքիր չէ, հետո ձեր դիմաց նստած տղամարդը հաստատ կմտածի, որ դուք դեռ չեք մոռացել անցյալը: Եվ ի վերջո, ժամադրության նպատակը նոր զուգընկեր գտնելն է, այլ ոչ թե նախորդին վերհիշելը:
Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ. Խոսելիս չի կարելի չափն անցնել ու հարցնել տղամարդու եկամուտների մասին: Նյութապաշտ կանանց տղամարդիկ չեն սիրում, և եթե անգամ դուք այդպիսին եք, առավել զուսպ պահվածք դրսևորեք:
Առաջին ժամադրություն. Ինչպե՞ս պետք է իրեն պահի տղամարդը
Թանկ պատվերները. Ընկերուհիներիցս մեկը, օգտվելով տղամարդու անտարբեր չլինելու փաստից, սիրում է առաջին ժամադրությանը թանկ պատվերներ անել, սակայն մեկ, երկու ժամադրություից հետո նրան այլևս չեն հրավիրում ոչ մի տեղ: Եթե անգամ դուք սովոր եք, դրան չի կարելի առաջին ժամադրությանը թանկ պատվերներ անել: Հնարավոր է՚ այդ քայլով դուք տղամարդուն անհարմար իրավիճակի մեջ դնեք: Բացի այդ, նա ժամադրել է ձեզ հետ ծանոթանալու, այլ ոչ թե ձեզ կերակրելու համար:
Non stop խոսելը. Շատախոսելը կանանց մենաշնորհն է: Անգամ բրիտանացի գիտնականներն են պնդում, որ օրական 25 հազար բառը երջանկացնում է կնոջը, այն ինչ տղամարդուն 1500 բառն էլ բավական է: Ժամադրվելիս առանց շունչ քաշելու խոսելը և՛ հոգնացուցիչ է, և՛ գլխացավ կարող է առաջացնել տղամարդու մոտ: Խղճացեք Ադամի ցեղի ներկայացուցիչներին, գոնե առաջին ժամադրությանը խոսեք ոչ շատ, բայց իմաստալից:
«Հայելի ջան, հայելի». Անըդհատ հայելու մեջ նայող կինը անտանելի է: Ինքնասիրահարված տպավորություն մի թողեք այն տղմարդու վրա, ով հնարավոր է ձեր երկրորդ կեսն է: Եթե անգամ դուք Նարցիս եք, ապա փոքր չափաբաժիններով մատուցեք դա:
Եղեք այնպիսին, ինչպիսին կաք իրականում. Ժամադրության գնալիս հանել է պետք բոլոր դիմակներն ու ներկայանալ այնպիսին, ինչպիսին որ եք: Կերպար ստեղծելն անշուշտ բարդ չէ կանանց համար, բայց տղամարդիկ էլ հիմար չեն: Պետք չէ ցույց տալ, խոսել կամ պահել այնպես ինչպես որ իրականում չեք: Վաղ թե ուշ տղամարդը կհասկանա ձեր իրական տեսակը:
Կարդա նաև
«Լեգենդների վերադարձը». Newmag Summerfest 2026-ը միավորեց գրքերը, սպորտն ու հազարավոր ընթերցողներին (լուսանկարներ)
Newmag Summerfest 2026–ին հայտնի դարձան «Պուլիցեր» մատենաշարի առաջին գրքերը (լուսանկարներ)
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)