Ի՞նչ հագնել. սեզոնի ֆեշըն պահանջները
Նորաձև են գործվածքներ
Գործվածքե հագուստը թրենդային է դեռ նախանցած սեզոնից: Օversize ժակետներն այս տարի նույնպես առաջատար են համարվում: Նորաձև կանայք իրենց զգեստապահարանում անպայման պետք է ունենան գործած տաք ժակետ, բլուզ, զգեստ, ժիլետ՝ ըստ ճաշակի: Նորաձև են նաև հագուստի վրա արված ասեղնագործությունները:
Գիշերազգեստ զգեստներ
Առաջին հայացքից գիշերազգեստ հիշեցնող զգեստները նույնպես շատ նորաձև են: Հետաքրքիր են նայվում ատլասից և գիփյուռից կարված զգեստները, երբ համադրում են baker`s boot-ի հետ (բայկերական ոճի կոշիկները)»:
Մոռացված choker-ի վերադարձը
Նորաձևություն է վերադարձել աղջիկների սիրելի աքսեսուարը՝ չոկերը, սակայն այն ամեն տեսակի հագուստի հետ համադրել չի կարելի, նախընտրելի տարբերակն է ՝ ուսերը բաց զգեստով կամ բլուզով կրելը: Չոկեր ընտրելիս պետք է հաշվի առնել պարանոցի երկարությունն ու զգեստը, որի հետ պատրաստվում եք այն կրել:
Բնական մորթիներն ու գույները
Բնական մորթիները այս աշնան ու ձմռան հիթն են: Վառ գույներով մորթիների համադրությունը, օրինակ՝ մուգ վարդագույնն ու սառը երանգով կանաչը շատ գեղեցիկ են ու մեծ տարածում ունեն Եվրոպայում: Պարկիներն են մոդայիկ՝ ներսի պաշտպանիչ գունագեղ մորթիներով: Նորաձև է շագանակագույնը:Կանաչի, վարդագույնի բոլոր երանգներն են նաև թրենդային: Շատ նորաձև են նաև երկրաչափական պրինտերով հագուստները:
Boyfriend style
Ամենամոդյաիկներն այսօր տղայական ոճով են: Կանացի հագուստ` տղամարդկայինի ձևվածքով: Սակայն այս ոճն ընտրելիս չմոռանաք ավելացնել որևէ կանացի տարր՝ քարերով կոշիկներ, բրոշ կամ գլխազարդ:
Կարդա նաև
Newmag Summerfest 2026–ին հայտնի դարձան «Պուլիցեր» մատենաշարի առաջին գրքերը (լուսանկարներ)
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)