10 գիտական փաստ, որոնք իմանալով լավ տեսք կունենաք լուսանկարներում

10 գիտական փաստ, որոնք իմանալով լավ տեսք կունենաք լուսանկարներում

newmag-ը ներկայացնում է գիտականորեն հիմնավորված խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ լուսանկարվելիս ճիշտ դիրք ընդունել և լավ տեսք ունենալ:

Եթե դուք վիզուալ արվեստների մոլի երկրպագու չեք, ապա դժվար թե նկատած լինեք, որ նկարիչները հիմնականում նկարում են դեմքի ձախ անկյունը: Մելբուրնի համալսարանում 361 դիմանկարների հետազոտությունը ցույց է տվել, որ կանանց 78 տոկոս և տղամարդկանց 56 տոկոս դիմանկարներում ընդգծված է դեմքի հենց ձախ հատվածը: Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ մարդիկ էլ մեծամասամբ նախընտրում են այն լուսանկարները, որտեղ շեշտը դրված է դեմքի ձախ հատվածի վրա:

Բանն այն է, որ դեմքերը սիմտերիկ չեն հենց միայն այն պատճառով, որ ուղեղի կիսանգնդերը տարբեր գործառույթներ են կատարում: Աջ կիսագունդը կառավարում է մարմնի ձախ հատվածը: Այն հաճախ կապում են զգացմունքերի կառավարման և արտահայտման հետ:  Շատ գիտնականների կարծիքով դեմքի ձախ հատվածն ավելի շատ էմոցիաներ է արտահայտում:

Դեմքի աջ հատվածն ավելի շատ արատահայտում է հեգեմոնություն և ինքնատիրապետում: Այդ պատճառով էլ նկարիչներն այդ հատվածն ընդգծնում են հատկապես տղամարդկանց նկարելու ժամանակ:

Խորհուրդ. Բացի այն դեպքերից, երբ դուք ցանկանում եք ընդգծել ձեր զսպվածությունն ու հեղինակությունը, ապա տեսախցիկին շրջվեք դեմքի ձախ հատվածով: Այն ձեզ լուսանկարում դարձնում է ավելի համակրելի և շփման համար բաց:

Խոշոր բիբերով աչքերն ավելի շատ են վստահություն ներշնչում

Գիտական հետազոտության ընթացքում կամավորները մասնակցում էին մի խաղի, որտեղ պետք է փորձեին վստահել վիրտուալ ընկերակցին, որի դեմքը երևում էր էկրանին: Այդ ընթացքում գիտնականները համակարգչի միջոցով գաղտնի փոխում էին նրա բիբերի չափերը: Երբ դրանք ավելի մեծ էին, մարդկանց վստահությունն ավելի էր մեծանում, ընդ որում մեծանում էին նաև մասնակիցների բիբերը:

Խորհուրդ. Եթե ցանկանում եք լուսանկարով վստահություն ներշնչել, ապա մեծացրեք Ձեր բիբերը: Այդ հարցում ձեզ կօգնի լուսանկարիչը` ընտրելով ճիշտ լուսավորություն:

Ծիածանաթաղանթի եզրերի ընդգծվածությունը ձեզ ավելի համակրելի է դարձնում

Աչքի բիբը սպիտակուցից զատող մուգ օղակները կոչվում են լիմբալյան օղակներ: Ինչքան մուգ ու ընդգծված են դրանք, այնքան ավելի համակրելի է մարդը: Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողների կարծիքով` դրանք ստեղծում են առողջության ու երիտասարդության պատրանք:

Խորհուրդ.  Բիբերի հետ մեծացրեք նաև ծիածանաթաղանթի օղակները` ավելի համակրելի երևալու համար:

Մարդիկ ավելի համակրելի ու ինքնավստահ են երևում, երբ ժպտում են

Արժե ժպտալ լուսանկարում, թեև, այնուամենայնիվ, դեմքի լուրջ արտահայտությունն ավելի նախընտրելի է: Ակնհայտ է, որ որոշումը կախված է այն իմիջից, որը ցանկանում եք ստեղծել: Սթենֆորդի համալսարանի հետազոտությունները ցույց են տվել, որ լուսանկարում դեմքի արտահայտությունը փոխում է մարդու անհատականության մասին պատկերացումները:

Մարդիկ լուսանկարում ավելի ազդեցիկ ու բաց տպավորություն են թողնում, երբ ժպտում են:

Նույն մարդկանց ավելի խիստ դեմքի արտահայտությամբ լուսանկարները նույնպես բարձր միավորներ են հավաքել, բայց  «տիրակալների» սանդղակով:

Խորհուրդ. Ժպտացեք անգամ աշխատանքային լուսանկարներում և ձեզ կընդունեն, որպես ավելի ինքնավստահ մարդու:

Ժպիտը շրջապատին վստահություն է ներշնչում

Լուսանկարվելիս ժպտալու ևս մեկ պատճառ կա: Այդպես դուք մեծացնում եք ձեր հանդեպ վստահությունը: Պրինսթոնյան համալսարանի հետազոտողներն ապացուցել են, որ ժպիտը և շատ թեթև վեր բարձրացրած ունքերը ավելի շատ են վստահություն ներշնչում, քան թե չեզոք և դեմքի թթված արտահայտությամբ լուսանկարները:

Խորոհւրդ. Լուսանկարվելու ժամանակ թեթև զարմանքի պատրանք ստեղծեք և նուրբ ժպտացեք: Բայց չափը չանցնեք:

Թեթև ժպիտը դեմքին ավելի խելացի արտահայտություն է հաղորդում

Մարդիկ ցանկանում են խելացի տեսք ունենալ: Դրան կարելի է հասնել լուսանկարում ժպտալով: Տեսախցիկին նայելիս թեթև ժպտացեք, որպեսզի ձեր դեմքի արտահայտությունը համապատասխանի ինտելեկտուալ մարդկանց դեմքի արտահայտության մասին պատկերացումներին:

Խորհուրդ. Հիշեք, ինչքան ընդգծված է ժպիտը, այնքան դուք ընկերասեր և ինքնավստահ տեսք եք ունենում: Կառավարեք ձեր ժպիտը կախված այն տպավորությունից, որն ուզում եք թողնել լուսանկարով:

Տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են արձագանքում «ժպտացող» լուսանկարներին

Ժպիտը կանանց ավելի սեքսուալ է դարձնում տղամարդկանց աչքերում: Հետազոտության ընթացքում մարդկանց ցույց էին տալիս հակառակ սեռի ներակայացուցիչների լուսանկարներ: Նկարներում մարդիկ տարբեր էմոցիաներ էին արտահայտում: Տղամարդիկ նախընտրում էին այն կանանց լուսանկարները, որտեղ նրանք ավելի ուրախ էին: Իսկ կանայք նույն տիպի տղամարդկանց լուսանկարները ավելի քիչ համակրելի էին համարում:

Խորհուրդ. Ցանկալի է, որ տղամարդիկ խուսափեն ընդգծված ժպիտից, եթե լուսանկարվում են ծանոթությունների կայքի համար: Իսկ պրոֆեսիոնալ հարթակներում, ինչպիսին Linkedin է, լայն ժպիտով լուսանկարները լրիվ տեղին են: Ինչ վերաբերում է կանանց, նրանք կարող են տեսախցիկին ժպտալ ցանկացած դեպքում:

Ուղիղ հայացքն ավելի շատ է ուշադրություն գրավում

Լուսանկարիչները հաճախ խորհուրդ են տալիս օբյեկտիվի փոխարեն նայել ինչ որ անորոշ օբյեկտի: Աչքերի այդպիսի ուղղվածությունը օգուտ կտա միայն գեղարվեստական լուսանկարների դեպքում, բայց պրոֆեսիոնալ նպատակների համար, այդ լուսանկարը դժվար թե պետք գա: Հետզոտությունների համաձայն` ուղիղ հայացքն ավելի շատ է ուշադրություն գրավում:

Խորհուրդ. Առանց հիմնավոր պատճառի հայացքը մի փախցրեք տեսախցիկից, այլ նայեք ուղիղ օբյեկտիվին:

Ալկոհոլի քիչ չափաքանակը ազդում է ֆոտոգենիկության վրա

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ալկոհոլի քիչ չափաքանակը մարդկանց ավելի գրավիչ է դարձնում լուսանկարներում: Սակայն չարաշահումը այդ ինդեքսն իջեցնում է մինիմումի:

Խորհուրդ. Եթե ալկոհոլի հետ խնդիր չունեք, համապատասխան պայմաններում մեկ բաժակ գինի ձեզ շատ ավելի գրավիչ կդարձնի:

Գրել կարծիք