Ինչպե՞ս ծանոթանալ աղջկա հետ և «կպցնել». 21-րդ դարի նոր ուղեցույց
Մասնագետները հավաստիացնում են, որ սկզբից անհրաժեշտ է սիրաշահել, որպեսզի առաջին լավ տպավորությունը թողնեք, իսկ հետո ամեն ինչ հալած յուղի պես կընթանա:
Մասնագետների խորհուրդները այսպիսին են:
Սիրաշահելը համարվում է առաջին քայլը աղջկա հետ ծանոթության ժամանակ, որպեսզի ցույց տաք Ձեր մտադրությունները և բնավորությունը ընտրյալին: Դրա համար Ձեր սպասելիքները պահեք ողջամիտ մակարդակի վրա:
Մոտեցեք աղջկան միայն զրուցելու նպատակով, որը միանգամից կմեծացնի Ձեր շանսերը: Խոսեք վստահ և անկաշկանդ, ասես խոսում եք ծանոթի կամ լավագույն ընկերոջ հետ:Փորձեք չանհանգստանալ և չմտածել այն մասին, որ արդյո՞ք կստացվի ինչ-որ բան այդ աղջկա հետ, թե ոչ:
Հանգիստ մոտեցեք նրան և առաջին հերթին ներկայացեք, եթե իհարկե դեռ ծանոթ չեք: Հարցրեք, թե ինչպես են նրա գործերը և ինչով նա կցանկանար զբաղվել:
Փորձեք շատ հարցեր տալ, քան պատմել Ձեր մասին: Իմացիր, ինչո՞վ է նա զբաղվում, ի՞նչ է սիրում, կամ հակառակը ի՞նչ չի սիրում: Միաժամանակ գովիր, թե ինչպես է նա հանգնվել, ուշադրություն դարձրու դիմահարդարմանը, ակսեսուարներին: Հաճոյախոսություններ արեք, սակայն անհրաժեշտ է նաև սահման պահպանել, որպեսզի չստեծղվի կեղծ հիացմունք:
- Ինչու՞ են կանայք նախընտրում բարձրահասակ տղամարդկանց. Գիտափորձի արդյունքներ
- Եթե կինն ու տղամարդը ընկերություն են անում, ուրեմն նախկին կամ պոտենցիալ սիրեկաններ են. արդյո՞ք դա այդպես է
Եթե նա հարցեր տա, փորձեք ճիշտ պատասխանել, բայց ոչ շատ քննադատորեն, որպեսզի բացասական վերաբերմունք չառաջանա:
Փորձեք հետաքրքիր խոսակցություն վարել Ձեր ընտրյալի հետ:
Պահեք տեսողական շփումը և անպայման ժպտացեք զրույցի ժամանակ:
Ուշադրություն դարձրեք ազդանշանների վրա, որը հենց աղջիկն է տալիս Ձեզ: Եթե նա սկսում է ժպտալ և պահպանում կամ փոքրացնում է տարածությունը ձեր միջև, հեշտությամբ դիպչիր նրա ձեռքերին կամ ուսին:
Եթե ցանկանում ես շարունակել նրա հետ շփվել, խնդրիր հեռախոսահամարը և պայմանավորվիր նորից հանդիպել, բայց միայն այն դեպքում, երբ տեսնես նրա հավանությունը և ցանկությունը քեզ նորից տեսնելուն: Ամեն դեպքում, պետք է խոսակցությանը տալ հիանալի ավարտ:
Կարդա նաև
«Լեգենդների վերադարձը». Newmag Summerfest 2026-ը միավորեց գրքերը, սպորտն ու հազարավոր ընթերցողներին (լուսանկարներ)
Newmag Summerfest 2026–ին հայտնի դարձան «Պուլիցեր» մատենաշարի առաջին գրքերը (լուսանկարներ)
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)