«Օրենքով գողերը» պատրաստվում են նոր կլանային պատերազմի

May 20, 2019

Երկու «ծանրակշիռ» «օրենքով գողերի»՝ Նադիր Սալիֆովի՝ Գուլիի և Էդուարդ Ասատրյանի՝ Ասետրինա Ստարշիի կոնֆլիկտն աստիճանաբար լայնամասշտաբ կլանային պատերազմի է  վերածվում: Բացի դրանից,  ըստ քրեագետ Ալեքսանդր Սիդորովի, դրան կարող են խառնվել քրեական աշխարհի «անսպասելի դեմքեր», որոնք մինչև այժմ ոչ մի կերպ իրենց չեն դրսևորել:


Երկու «օրենքով գողերի» միջև տարաձայնությունը սկսվել է նախկին «օրենքով գող» Բեսիկ Կվինիխիձեի՝ Բեսա Ռուսթավսկիի պատճառով, որը փորձել է վերականգնել իր կարգավիճակը՝ Սարատովում հաստատելով «քրեական կարգուկանոն»: Ասատրյանը նշել է, որ  գողերը նրան շատ «հարցեր» ունեն: Իր հերթին Սալիֆովն իր հակառակորդի մասին հայտարարել է, որ «օրենքով գող» Նոդարի Ասոյանը 2 տարի շարունակ բացեիբաց հայտարարում է, որ Ասետրինան «աղբ» է, իսկ ինքը գիտի դրա մասին և որևէ կերպ չի արձագանքում: Այդ կերպ Գուլին հասկացրել է, որ Ասատրյանն իրավունք չունի որոշել «գողերի» ճակատագրերը:


Հանցագործ աշխարհում ակտիվ քննարկումը սկսվել է այն բանից հետո, երբ 2018-ի մարտին թիվ մեկ «օրենքով գող» Շաքրոյին դատապարտվեց:

Նա   9 տարով և 10 ամսով դատապարտվել է  շորթման համար: Իսկ երկրի նոր գլխավոր «օրենքով գող» ընտրված Օլեգ Շիշկանովը՝ Շիշկանն  այդքան էլ ակտիվ չէ, քանի որ ՌԴ նոր օրենքի համաձայն, հանցագործ աշխարհի պարագլուխներին 15 տարվա ազատազրկում է սպառնում, իսկ «սխոդկայի» կազմակերպիչներին՝ 20 տարի:


Միևնույն ժամանակ Շաքրո Մոլոդոյը, որը Կրասնոդարի շրջանի բանտերից մեկում է և բավականին լավ պայմաններում, ի վիճակի է անձամբ վերահսկել իրավիճակը:


Սիդորովի խոսքով Շաքրոն չի հանձնի իր իշխանությունը, նա դժվարությամբ, բայց ղեկավարում է:

«Ռուս հանցագործի խոստովանությունը» վեպի հեղինակ Միխայիլ Օրսկին, որը 1990-ականներին ակտիվ մասնակցել է այդ «գործընթացներին», հրաժարվել է մեկնաբանել Գուլիի և Ասետրինայի կոնֆլիկտը, բայց նշել է, որ վերջինը կոպիտ է, բայց արդարամիտ:


Ներկայումս կարեի է առանձնացնել 4 խոշոր կլանների, որոնք հավակնում են  գերիշխող դիրքի: Բացի Շաքրո Մոլոդոյի կլանից,  դրանք  Գուլիի, Ասետրինայի և  Տարոյի կլաններն են:


Միևնույն ժամանակ Գուլին, փորձագետների  գնահատմամբ, համարվում է ամենահարուստ «օրենքով գողերից» մեկը:

Վերահսկելով գրեթե ամբողջ հետխորհրդային տարածքի  բանջարեղենի շուկաները, նա դարձել է դոլարային միլիարդատեր: Միևնույն ժամանակ, ըստ տարբեր գնահատականների, ռուսական «օբշակի» չափը տատանվում է տասնյակից մինչև  հարյուր միլիոնավոր դոլարներ: Ի՞նչը իրականում  չեն կիսում «գողերը», դեռ հայտնի չէ: Փորձագետների կարծիքով, դա կարող է լինել բանկային բիզնես, մեծ արդյունաբերություն կամ առևտուր:




Կարդացեք նաև.



Այնուամենայնիվ, ըստ Օրսկիի, ցանկացած ոլորտում  ազդեցության վերաբաշխումը կարող է հանգեցնել «բաց պատերազմի» և  զոհերի:  Նա նշել է, որ.  «Այս աշխարհում մինչև վերջին պահը խնդիրները նախընտրում են լուծել  խաղաղ ճանապարհով, որպեսզի հետք չթողնեն, բայց  հետո ... »:


Սիդորովի խոսքով  ՌԴ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի («Քրեական համայնքի կազմակերպություն») վերջին փոփոխությունները, որոնք պետք է զրկեին «գողերին» ղեկավարելու ունակությունից,  հակառակը, բարդացնում են քրեական աշխարհի կառուցվածքը:


Մյուս կողմից, քրեական աշխարհում հայտնվում են նոր դեմքեր, որոնք կարող են ագրեսիվ պայքար սկսել  իշխանության համար: Իսկ Ռուսաստանից դուրս «օրենքով գողերը» չեն կարողանա համապատասխան կերպով դիմակայել նրանց: Սիդորովի եզրակացության համաձայն, նրանք կպայքարեն «արևի տակ գտնվելու» համար,   և կլինեն ավելի դաժան, քան Շաքրո Մոլոդոյը,  Ասատրյանը և Օնանին:


crimerussia




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում