Առեղծվածային պատմություն՝ կնոջ ինքնասպանության և նրա կորած որդու մասին

Առեղծվածային պատմություն՝ կնոջ ինքնասպանության և նրա կորած որդու մասին

Որտե՞ղ էր 6-ամյա տղան, ինչո՞ւ նա հայտնվեց 8 տարի հետո և ինչպե՞ս 15-ամյա պատանին դարձավ 23-ամյա հանցագործ:

ԱՄՆ-ում 2011-ին կնոջ ինքնասպանությունից հետո նրա 6-ամյա որդին կորել էր: Վերջերս հայտնաբերել են մի տղայի, որը պնդում է, որ ինքը հենց այդ կորած տղան է:

6-ամյա Թիմոտիի անհետացումը շատ առեղծվածային էր: Մայրը նրան նախակրթարանից վերցրել էր ու հայտնել, որ ընտանեկան խնդիրների պատճառով մի քանի օր քաղաքից կբացակայեն, հետևաբար տղան կբացակայի: Հետո տղային տարել էր մանկական սրճարան, զբոսայգի: Մի քանի օր հետո կնոջը գտնում են Վիսկոնսիում, ինչ-որ մի մոթելում՝ մահացած: Նա սեղանի վրա գրություն էր թողել՝ «Ինքնասպանության համար որևէ մեկին չմեղադրել, որդին ապահով տեղում է՝ հոգատար մարդկանց մոտ»: Նա նաև ամուսնուն և հարազատներին հորդորում էր չփնտրել երեխային, միևնույն է երբեք նրան չեն գտնի:

Փորձաքննությունն ապացուցել է, որ կինը ինքնասպանություն է գործել, նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Տղային փնտրելու հոր բոլոր ջանքերը անարդյունք եղան: Թիմոտիին այդպես էլ չգտան:


Եվ ահա 8 տարի հետո, Կենտուկիի ոստիկանություն է ներկայանում մի պատանի, որը հայտնում է, որ նա հենց այդ կորած Թիմոտին է: Պատանին պատմել է, որ փախել է իր առևանգողների մոտից: Նրան փողոցում ուժասպառ տեսել են պատահական անցորդները, զանգել ոստիկանություն: Պատանին նկարագրել է իր առևանգողներին ու նշել մոթելի անունը, որտեղ հանգրվանել էին առևանգողները: Ըստ պատանու՝ առևանգողները 2-ն են, մարզական կեցվածքով, մեկը ծոծրակին կարիճի դաջվածք ունի, մյուսը թևին՝ օձի: Կենտուկի, Օհայո նահանգների ոստիկանները, հատուկ ջոկատայինները, անգամ՝ դաշնային անվտանգության աշխատակիցները մեկ ուժ դարձած անցան հանցագործներին գտնելու գործին: Սակայն ինչքան էլ, որ տարօրինակ էր՝ տարածքում, հյուրանոցներում, մոթելներում այդ մարդկանց ու նրանց մեքենան որևէ մեկը չէր տեսել:

Որքան առեղծվածային էր տղայի անհետանալը, այդքան էլ առեղծվածային էր նրա հայտնվելն ու շատ ավելի առեղծվածային իրականության բացահայտումը:

Մինչև պաշտոնական հայտարարությունը, ոստիկանությունը պատանուն ուղարկում է ԴՆԹ-ի թեստի: Ընդամենը մի քանի օր առաջ հրապարակվում է ԴՆԹ-ի թեստի արդյունքը: Պարզվում է՝ ոստիկանությունում որպես Թիմատի ներկայացող պատանին 23 տարեկան է, նրա անունը Բրայն Ռին է, նա նախկին դատապարտյալ է, Օհայոյի դատարանը նրան 14 տարի դատապարտած է եղել գողության համար:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք