Ինձ «Վերբովկա» են անում. ի՞նչ անել

Ինձ «Վերբովկա» են անում. ի՞նչ անել

Լրատվամիջոցներում  հրապարակել է  12 կանոն, թե ի՞նչ անել, երբ իրավապահ համակարգը փորձում է հավաքագրել մարդկանց: Կանոնները  կազմել են «Ագորա» իրավապաշտպան կազմակերպության փաստաբանները:

ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի  գրասենյակի ղեկավար Օլգա Բուլաևան մամուլին  պատմել է, թե ինչպես են իրավապահները փորձել իրեն «վերբովկա»  անել: Նրանք ուժով կնոջը տարել են  մետրոյում գտնվող  սենյակ, վերցրել   հեռախոսն ու  առաջարկել  գործակցել՝ խոստանալով գումար տալ և  բուժել հիվանդ մորը:


Ի՞նչ է հավաքագրումը՝ «վերբովկան»

Օրենքը չի սահմանում այս բառը: Դա սլենգ է: «Վերբովկան»  մարդու գաղտնի գործակցությունն է  իրավապահ մարմինների հետ:  «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» դաշնային օրենքի  17-րդ  և 18-րդ հոդվածներում նշվում է, որ կան  «առանձին անհատներ», որոնք պայմանագրով կարող են ներգրավվել հետաքննության նախապատրաստմանը կամ անցկացմանը, իրենց կամքով գաղտնի  մասնակցել  օպերատիվ հետախուզական գործողություններին:

Ռուսաստանում օրենքով մարդկանց կարող են հավաքագրել ներքին գործերի նախարարությունը, պետական անվտանգության,  մաքսային, քրեակատարողական, ներքին պահպանության, ներքին հետախուզության ծառայությունները և պաշտպանության նախարարության գլխավոր շտաբը:

Բոլոր ծառայություններում,  բացի  ոստիկանությունից և  պետական անվտանգությունից, լիազորությունների շրջանակը  խիստ  սահմանափակ է:

Գործնականում, քաղհասարակության ակտիվիստների հետ գործակցությունը  խրախուսելու հիմնական ռիսկերը գալիս են այդ կառույցներից: Միևնույն ժամանակ, գործակցության առաջարկն անում են  ոչ միայն իրավապահներն, այլև  նախկինում համաձայնության եկած գործակալները:

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» դաշնային օրենքում նշված է, որ չի կարելի հավաքագրել փաստաբաններին, պատգամավորներին, դատավորներին, դատախազներին, հոգևորականներին, անչափահասներին և հաշմանդամություն ունեցողներին:

Գործնականում այդ մարդկանց հետ պայմանագիր չի կնքվում, բայց ինֆորմացիա ամեն դեպքում նրանցից ստացվում է:

Մարդկանց գործակցելը,  ինչպես  այս գործունեությունը կարգավորող հանձնարարականները համարվում են պետական գաղտնիք: Այս ինֆորմացիային  տիրապետողները գիտեն, որ այն տարածելը հանցագործություն է:

Որո՞նք են «վերբովկա»-յի մեթոդները

Կարելի է առանձնացնել  չորս հիմնական ուղիներ:

Դրական: Աշխատավարձի խոստում՝  գրանցումով,   կարիերայի աճ կամ այլ օգնություն: Օրինակ, իրավապահները նախապես իմացել էին,  որ Օլգա  Բուլաևայի մայրը հիվանդ է և առաջարկել էին օգնել:

Գաղափարական:  Օգտագործվում է այն իրավիճակներում, երբ մարդը պատրաստ դառնալ գործակալ:  Օրինակ, երբ գործակալը   զայրացած է այն մարդու վրա, ումից առաջարկում են ինֆորմացիա տալ, կամ այն մադու մասին, ում հետ վիճել է և  հիասթափվել:

Բացասական: Օգտագործվում է այն դեպքերում, երբ մարդու վրա կա  կոմպրոմատ՝ ճնշում գործադրելու կարողություն: Կարող են սպառնալ քրեական գործով կամ աշխատանքից, ինստիտուտից հեռացնելու բարդություններով: Օրինակ, ուսանողներից մեկին սպառնացել էին, որ չի  կարող պաշտպանել իր դիպլոմայինը  և   բանակ կգնա:

Ֆիզիկական հարկադրանք: Բռնությամբ   ստիպում են  ստորագրել փաստաթղթեր՝  կամավոր, ոչ պաշտոնական գործակցության մասին, որից հետո դրանք օգտագործվում են որպես ճնշման գործիք:

1. Ինչպե՞ս վարվել

1.Պարզ ասեք, որ  չեք ցանկանում գործակցել: Բոլոր հարցերին պետք է պատասխանել «ոչ»: Ոչ մի դեպքում ոչինչ մի՛ խոստացեք: Ավելի լավ է միանգամից հրաժարվել, քան խոստանալ և  չկատարել: Ծայրահեղ դեպքում, եթե իրավիճակը թեժանում է և  հայտնվում եք ճնշման տակ կամ սպառնում են  թմրամիջոցներ գցել ձեր գրպանը, կարող եք ժամանակ խնդրել՝  մտածելու և  որոշում կայացնելու համար:

Դրանից հետո կարող եք դիմել  քննչական  կոմիտեին կամ ԱԱԾ-ին և փաստաբանի միջոցով հարցում անել,  թե ձեր նկատմամբ արդյոք քննչական գործողություններ  տարվո՞ւմ են, թե՞ ոչ: Եթե ​​չգիտեք, թե որ ստորաբաժանումներն են աշխատում են ձեզ հետ,  հարկավոր է անմիջապես դիմել Ոստիկանությանը:  Դատախազությանը ներկայացվող բողոքում  պետք է նկարագրեք ձեզ հետ կատարածի բոլոր հանգամանքները. բացատրեք, որ փորձել են  ձեզ շանտաժի ենթարկել,  ներգրավել անօրինական գործողություններում՝  ազնիվ և բարեխիղճ  քաղաքացիների մասին անձնական տվյալներ փոխանցելու նպատակով:

2. Այնպես արե՛ք, որ ձեր բջջայինը չընկնի նրանց ձեռքը

Եթե ցանկանում են ձեզանից վերցնել բջջայինը, պահանջեք, որ աշխատակիցները լրացնեն վարչական կամ քրեական գործի մաս կազմող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Եթե դուք այնպիսի մարդկանց հետ եք աշխատում, որոնք  կարող են հետաքրքրել իրավապահներին,   ավելի լավ է միշտ երկու հեռախոս ունենալ, որ ծայրահեղ դեպքում դրանցից մեկը պահեք ձեզ մոտ:  Անհրաժեշտ է նախապես ձեր հեռախոսի ֆայլերը պաշտպանել՝ դրաց վրա գաղտնաբառ դնելով:

3. Օգտագործե՛ք ձեր իրավունքը

Համառորեն պարզեք, թե ինչո՞ւ եք ձերբակալվել: Փաստաբան  պահանջե՛ք: Իրավապահներին հիշեցրեք, թե ինչ  պատասխանատվություն է դրված իշխանության չարաշահման և ազատության ապօրինի սահմանափակման համար:

4. Չկորցնե՛ք ինքնատիրապետումը

Հնարավոր է ձեզ  մի քանի անգամ նույն հարցերը տան:  Հիշե՛ք, որ արդեն պատասխանել եք: Ամենակարևորը՝ ճիշտ շփվելն է՝  առանց սպառնալիքների և  վիրավորանքների: Աշխատակիցներին մի՛ տրամադրեք ձեր դեմ, առիթ մի՛ տվեք  պատասխանատվության ենթարկել ձեզ՝ իշխանության ներկայացուցչին վիրավորելու կամ նրա օրինական պահանջները չկատարելու համար:

«Վերբովկա» իրականացնող աշխատակցի էմոցիաները (զայրույթ, գրգռում, համակրանք) մանրակրկիտ  պատրաստված «ներկայացում» են: Դա  անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի ձեզ դուրս հանի հավասարակշռությունից և նպաստի գործակցելուն: Կարևոր է հիշել դա և տեղի ունեցածին վերաբերվել ինչպես թատրոնի ներկայացմանը: Դա կօգնի պահպանել ինքնատիրապետումը;

5. Մի՛ փորձեք վիճել աշխատակիցների հետ՝ քաղաքական թեմաներով

Պետք է չէ խառնվել քննարկումներին և վեճերին: Զրույցն, ամենայն հավանականությամբ, կձայնագրվի, եթե դուք անմիջապես հոդվածի տակ չընկնեք,  ապա պետք է  համոզեք, որ  «գաղափարական» եք  և ձեզ  պետք է ավելի ուշադիր վերաբերվել:  Դրանից հետո հնարավոր է ձեզ «վերբովկա» չանեն, այլ  ընդամենը «մշակեն»: Ձեր նպատակը պարզ է, աշխատակիցը պետք է հասկանա, որ ձեզանից ոչինչ չի ստանալու: Հիշեք, որ օրենքով ամրագրված է՝ ուժայինների հետ գործակցությունը կարող է իրականացվել միայն ձեր  համաձայնությամբ:

6. Ոչ մի դեպքում չգնա՛ք հանդիպման՝ հետաքրքրասիրությունից դրդված

 Եթե ​​ձեզ կանչում են  «զրուցելու», հիշե՛ք՝ նման ընթացակարգային գործողություն չկա, որպես «զրույց»: Ձեր պատասխանը պետք է լինի.  «Ծանուցագիր ուղարկե՛ք, ես կգամ փաստաբանիս հետ»: Հարցաքննություն անելու իրավապահների իրավունքը չի ենթադրում, որ դուք պետք է անպայման համաձայնվեք դրան:  Հարցաքննությունից հրաժարվելու համար պատասխանատվություն չեն կրում:

Իհարկե, կան նրբություններ:  Եթե ​​դուք հաստատ գիտեք, որ առօրյա կյանքում կամ համացանցում անօրինական գործողություններ չեք կատարել կամ ցանկանում եք ծանոթանալ օպերատիվ գործողությունների հանգամանքներին, կարող եք  գալ իրավապահների մոտ՝  հասկանալու համար, թե ինչու են ձեզ հրավիրել հարցաքննության: Ամեն դեպքում, նախքան հանդիպման գալը, պայմանավորվեք  փաստաբանի հետ, որը վերահսկելու է ամբողջ գործընթացը, և  անհրաժեշտության դեպքում գործի է անցնելու:

7. Եթե քաղակտիվիստ եք, երբեք առանց փաստաբանի մի՛ շփվեք իրավապահների հետ

Հիշե՛ք այս կանոնը: Փաստաբանի տվյալներ պետք է նախապես ունենաք, նրա հետ համաձայնության գաք: Էքստրեմալ պայմաններում  ժամանակ չի գտնվի վստահելի իրավաբան գտնել: Եթե  ձեր անձնական փաստաբանի հետ պայմանագիր կքնած լինեք, ապա ավելի հեշտ կլինի ձեզ իրավապահներից  նրա հետ  հանդիպում պահանջել: «Անձնական փաստաբան» արտահայտությունը սթափեցնում է համակարգի աշխատակիցներին:

8. Ոչինչ մի՛ ստորագրեք

Անկախ «վերբովկայի» մեթոդից, ամենակարևորը,  խուսափե՛ք ստորագրել ցանկացած փաստաթուղթ, որը  կներկայացնեն իրավապահները:   Որպես կանոն, դա նրանց հետ գործակցության փաստաթուղթն է լինում: Եթե ​​ստորագրեք նույնիսկ դատարկ թերթիկի վրա, ապա այնտեղ կարող են ավելացնել ձեր տվյալները,  կեղծանմուշ պատրաստել, և դուք  ենթադրաբար արդեն կհամարվեք նրանց գործակալը:


Կարդացեք նաև.


9. Եթե ստիպողաբար եք համաձայնվել գործակցել, անմիջապես դադարեցրե՛ք այն

Հիշե՛ք, «վերբովկան» գործակալական աշխատանք է, դա գաղտնի կամ հույժ գաղտնի տեղեկություն է, այնպես որ դուք պետք է անմիջապես դադարեցնեք գործակցությունը, երբ ձեզ ստիպել են  ստորագրել որևէ փաստաթուղթ կամ համաձայնության գալ: Եթե ​​որոշել եք հրաժարվել որոշ  ժամանակ անց, ձեզ  կարող են պատասխանատվության ենթարկել՝ պետական ​​անվտանգության գործակալությունների կամ ոստիկանության ստորաբաժանումների հետ գործակցության մասին տեղեկությունների բացահայտման համար: Փաստաթուղթը  ստորագրելու պահից սկսած մարդը պատասխանատվություն է կրում՝   պետական ​​գաղտնիքի պահպանման  տարածելու համար, սիկ այն տարածելու դեպքում՝ քրեական պատասխանատվություն:

10. Խուճապի մի՛ մատնվեք «կոմպրոմատից»

Ձեր մասին որևէ «զրպարտող տեղեկատվության» ներկայացման դեպքում  կարիք չկա խուճապի մատնվել և իրավապահներին ցույց տալ  ձեր մտահոգությունը: Պետք է ցույց տաք, որ  անտարբեր եք այդ տեղեկատվության հնարավոր բացահայտման նկատմամբ:  Միևնույն ժամանակ,  պետք է իսկապես պատրաստ լինել նրան, որ այդ տեղեկատվությունը կարող է բացահայտվել: Բացի դրանից,  պետք է գնահատեք իրավիճակը և արդյունքում ինքներդ   հրապարակեք այդ  տեղեկատվությունը՝  իրավապահներին զրկելով  «կոմպրոմատներից»:

11. Մի փորձե՛ք «խաղալ ձեր խաղը»

Կարիք չկա, որ   օպերատիվ խաղ իրականացնեք, այսինքն` իրավապահ մարմիններին ձեր և ձեր շրջապատի մարդկանց մասին տեղեկություններ տրամադրեք: Արդյունքում ձեր դեմ  կարող են քրեական գործ հարուցել՝ իրավապահների օրինական գործողությունները խոչընդոտելու և չճշտված տեղեկություններով  նրանց մոլորեցնելու համար:

12. Եթե ձեզ անօրինական գործողության են դրդում, բողոք ներկայացրե՛ք

Եթե ակնհայտորեն ձեզ անօրինական գործողության դրդում, օրինակ` բռնությամբ ինչ-որ ակցիաներ իրականացնելու,  կարող եք  դիմել ՆԳՆ ներքին անվտանգության վարչությանը կամ ԱԱԾ-ին,  տեղեկացնելով, որ  ձեզ դրդում են անօրինական գործողությունների:  Այս դեպքում դուք կկարողանաք պաշտոնապես գործակցել իրավապահ մարմինների հետ՝  նրանց աշխատակիցների կատարած հանցագործությունը բացահայտելու նպատակով:

meduza


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք