7 պատճառ, թե ինչու են «օրենքով գողերը» զրկվում «տիտղոսից»

April 1, 2019

«Գողերի աշխարհը» որքան էլ փակ լինի, միևնույնն է,  որոշ մանրամասներ հասանելի են  դառնում լայն  հանրության համար: «Գողերի աշխարհին»  քաջ հայտնի մի փորձագետ  վերջերս հարցազրույց է տվել և  հայտնել, թե որ պատճառների դեպքում են գողերը զրկվում իրենց տիտղոսներից:


  1. «Օրենքով գողին» «թագազրկելու» գլխավոր պատճառներից մեկը «օբշակի» հետ անարդար մանիպուլյացիաներն են՝ գումար թաքցնելը կամ գողանալը: «Գողական աշխարհի» պատմության մեջ գողերի մահվան շատ օրինակներ կան: Օրինակ 2015-ին Թուրքիայում Վադիկ Կրասնոդարսկին սպանվեց «դրամարկղից» 6 միլիոն դոլար գողանալու համար: Սպանված «օրենքով գողը» վաղուց հայտնի էր գումարները մսխելու իր  բնավորությամբ:


«Դեդ Հասանի» սպանությունից հետո  Իվանենկոն իրավիճակը գաղտնի վերահսկում էր, և իրավիճակի անիշխանության հետևանքով մեծ գումարներ էր իրենով արել:
Աղբյուրների փոխանցմամբ,  «ազնիվ» «օրենքով գողերը», հանուն իրենց կարգավիճակի, երբեք  իրենց թույլ չեն տա «ընդհանուր հիմնադրամից» գումար վերցնել  նույնիսկ իրենց վիրահատության համար:

  1. «Օրենքով գողը» «տիտղոսից» կարող  է զրկվել՝ գործակցելով բանտի տնօրինության հետ: Նա չպետք է «խոնարհվի» իշխանության առաջ, չպետք է գործ ունենա  պետական աշխատողի հետ, և ընդհանրապես չպետք է աշխատի՝ գտնվելով «զոնում»:




Կարդացեք նաև.



Այնուամենայնիվ  «գողերն» այդ հարցը վերջնագիր չեն համարում: Հայտնի է, որ հանգուցյալ Մաքս Ֆրանցուզը  ժամանակին բանտում հրաժարվեց  իր «տիտղոսից»:   Համացանցում տարածված տեսանյութում   ակնհայտորեն խոշտանգված Մաքս Ֆրանցուզն ասում է, որ  ինքն այլևս «օրենքով գող» չէ: Այդ փաստը սակայն պատճառ չդարձավ, որ նրան զրկեն տիտղոսից:

  1. Իրականում, գողական աշխարհի օրենքներով «օրենքով գողերին» արգելված է մարդկանց վրա մահափորձ անել: Իրենց օրենքներով էլ մարդուն սպանելը աններելի «մեղք» է, որին հաջորդում է «թագազրկումը»: Այնուամենայնիվ, այդ կանոնը խախտողը  կարող է արդարացվել միայն այն դեպքում,  եթե պարզվի, որ դրանով նա  պաշտպանել է  իր կյանքը: Հայտնի է նաև այսպիսի մի պատմություն, երբ Ռովշան Լենկորանսկին դատարանի դահլիճում սպանել է իր հոր մարդասպանին:

  2. «Օրենքով գողը» միշտ պարտավոր է պատասխանատու լինել իր խոսքերի համար: Եթե նա կոնկրետ հարցի չի կարողանում պատասխանել, ուրեմն կարող է զրկվել իր կոչումից:

  3. «Գողը» «կթագազրկվի», եթե այն անարդար ձևով ստացած լինի: Նմաններին «ապելսին» են ասում ու զրկում տիտղոսից:

  4. Տիտղոսից զրկվելու պատճառներից են նաև ընտանեկան կարգավիճակն ու թմրամիջոցների օգտագործումը, բայց դատելով շատ «օրենքով գողերի» կյանքի պատմություններից, դա այդքան էլ այդպես չէ:

  5. Եթե «օրենքով գողը» խախտում է օրենսգիրքը, ապա մի քանի այլ գողերի մասնակցությամբ «հավաք» է կազմակերպվում: Մեղավորին մանրամասն  հարցաքննում են, որից հետո ընդհանուր որոշում են կայացնում: «Թագազրկումից»  հետո հնարավոր է  վերականգնել տիտղոսը, բայց դա մեծ ջանքեր է պահանջում:




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում