[InterPress] Lրագրող եղբայրները, ովքեր մեծ գին են վճարում Ադրբեջանում ազատ խոսելու համար

[InterPress] Lրագրող եղբայրները, ովքեր մեծ գին են վճարում Ադրբեջանում ազատ խոսելու համար

Հուսեյնով եղբայրներից ոչ մեկը նախորդ տարի չտեսավ իր մորը նախքան նրա մահը:

Լրագրող Էմին Հուսեյնովը հրաժարվել է ադրբեջանական քաղաքացիությունից, երբ 2015 թվականին փախել է Շվեյցարիա: Նա փաստորեն չուներ ոչ մի քաղաքացիություն: Նրա կրտսեր եղբայրը, Մեհմանը, երկու տարվա ազատազրկման է դատապարտվել ոստիկանության սպային իբր հարվածելու համար, որն ըստ նրա՝ Մեհմանին բռնության է ենթարկել:

Մերժում ստանալով հիվանդանոց իր մորը այցելելու համար՝ Մեհմանին թույլատրել են ընդամենը մի քանի ժամով գտնվել նրա հուղարկավորությանը: Իր մահախոսական ելույթում լրագրողը նորից բարկացրել է իշխանություններին, երբ քննադատել է նախագահ Իլհամ Ալիևին և ասել, որ կշարունակի բացահայտել բարձր մակարդակի կոռուպցիան, որն ազդում է մոտ 10 միլիոն ադրբեջանցիների վրա: «Ես ուզում էի նրանց ցույց տալ, որ նույնիսկ իմ կյանքի ամենադժվար պահին չեն կարող կոտրել իմ կամքը»։ 29-ամյա Մեհմանը մարտի սկզբին ազատ է արձակվել:


Կարդացեք նաև․


Սաուդյան Արաբիայի լրագրող Ջամալ Խաշոգիի սպանությունը զգալի ուշադրություն է կենտրոնացրել այն բանի վրա, թե ինչպես են ռեժիմները վարվում քննադատական ​​լրատվամիջոցների հետ: Խնդիրն այն է, ասում է «Լրագրողներն առանց սահմանների» (RSF) Ուկրայինայի բյուրոյի տնօրեն Ռեբեկա Վինսենթը, որ Ադրբեջանում վիճակը «անընդմեջ վատթարանում է և ուժեղանում են ճնշումները»:Կառույցը նշում է, որ նախկին խորհրդային հանրապետությունում 2005 թվականից ի վեր, առնվազն չորս լրագրողներ են սպանվել, իսկ երկիրը 2018-ի մամուլի ազատության ինդեքսում 180 երկրների շարքում զբաղեցնում է 163-րդ տեղը: Հուսեյնով եղբայրների հետապնդումը, Վինսենթն ասում է, «առանձնահատուկ» է, քանի որ նրանց քննադատության թիրախում Ալիևն էր:

Շարունակությունը՝  interpress.am–ում


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք