[InterPress] Լիտվայի «դարի դատավարությունը» ներառում է խորհրդային առաջնորդ Գորբաչովին

March 29, 2019

Նախատեսվում է, որ Վիլնյուսի դատարանը նախկին խորհրդային պաշտոնյաներին կդատապարտի մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար: Գործը նոր քննարկման առիթ է դարձել ԽՍՀՄ-ի վերջին օրերի շուրջ բանավեճում եւ վերականգնել է Լիտվայի եւ Ռուսաստանի միջեւ գաղափարական հակադրումը:
«Ես աղոթում էի. «Աստված, եթե ես պետք է մահանամ, ապա խնդրում եմ, թող դա արագ լինի, ընդամենը մեկ գնդակ»: 79-ամյա Իրինջուս Սաբութիսը հիշում է այդ գիշերը: Նա Վիլնյուսի հեռուստատեսության աշտարակի մոտ էր 1991 թ. հունվարի 12-ի երեկոյան, իսկ նրա եղբայրը գնացել էր Լիտվայի խորհրդարանի՝ Սեյմի մոտ, որը քաղաքի կենտրոնում է:
Մոտ հազարավոր այլ լիտվացիներ Սաբութիսի ընտանիքի նման եկել էին պաշտպանելու իրենց երկիրը խորհրդային զորքերի հարձակումից, որն իր գագաթնակետին էր հասել 1990 թ. մարտի 11-ին: Այդ օրը Լիտվան 15 խորհրդային հանրապետություններից առաջինն էր, որը հռչակեց իր անկախության վերականգնման մասին, որը 50 տարի առաջ դադարեցվել էր, երբ ԽՍՀՄ-ը գրավեց Բալթյան երկրները: Խորհրդային ղեկավարությունը, նախագահ Միխայիլ Գորբաչովի ղեկավարությամբ, փորձում էր ճնշում գործադրել Լիտվայի վրա տարբեր տնտեսական եւ քաղաքական միջոցներով: Երբ այն չկարողացավ տապալել դեպի անկախություն ընթացքը, զինվորները Վիլնյուսի հյուսիսում լքեցին իրենց զորանոցները եւ սկսեցին զբաղեցնել պետական շենքեր: Երբ փորձում էին գրավել մայրաքաղաքի հեռուստաաշտարակը, բազմությունը արգելափակեց ճանապարհը: Զինվորները կրակ բացեցին: 14 մարդ սպանվեց, եղան հարյուրավոր վիրավորներ:

Շարունակությունը՝  interpress.am–ում




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում