Հեղինակ

Ադամ Գրանտ

Ադամ Գրանտ

Ադամ Գրանտը (ծնվ. 1981 թ.) ամերիկացի գիտնական, հոգեբան և բեսթսելլեր հեղինակ է։ Ուսանել է Հարվարդի քոլեջում, կազմակերպման հոգեբանության ասպիրանտի աստիճանը ստացել է Միչիգանի համալսարանում։ 28 տարեկանում դոցենտի կոչում է ստացել Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի բիզնես դպրոցում՝ դառնալով ԱՄՆ պատմության մեջ ամենաերիտասարդ պրոֆեսորը։ Ադամ Գրանտն աշխարհի ամենաազդեցիկ կառավարման տասը մտածողներից է, ընդգրկվել է Fortune-ի « Մինչև 40 տարեկան 40 տաղանդավոր առաջնորդների» ցանկ։ Արժանացել է ԱՄՆ հոգեբանական ասոցիացիայի ու Ազգային գիտական հիմնադրամի բարձրագույն գիտական մրցանակներին։ Վարում է հեղինակային Re:Thinking փոդքաստը։