Հեղինակ

Շրի Շանկարաչարյա
Շրի Շանկարաչարյան (788-820) հնդիկ մտածող է, Ադվայտա-Վեդանտայի նշանավոր ներկայացուցիչ, կրոնական բարեփոխիչ, փիլիսոփա, քննադատ, պոետ: Ստեղծել է մոնիստական Ադվայտա-Վեդանտա համակարգը: Կյանքի վերջին տարիներին Շանկարան ճանապարհորդել է Հնդկաստանում և հիմնել է մենաստաններ, որոնցից մի քանիսը գործում են մինչև այսօր։ Մահացել է 33 տարեկանում՝ բազմաթիվ աշակերտներով և հետևորդներով շրջապատված։ Վկայության համաձայն, նրա աստվածային փոխակերպությունը կատարվել է Կայլաս լեռան վրա: Ուսուցիչ Շանկարան ունի 11 գործ, ամենահայտնի աշխատանքը «Վիվեկա Չուդամանի» կոթողային տրակտատն է: Շրի Շանկարաչարյայի ուսմունքը հիմնվում է հինդուզմի ավանդական տեքստերի վրա՝ Վեդաներ, Ուպանիշադներ, Բհագավատ-գիտա և Վեդանտա-սուտրաներ: