Հեղինակ

Գլխավոր Հեղինակներ

Անյես Մարտեն-Լյուգան

Անյես Մարտեն-Լյուգան

Անյես Մարտեն-Լյուգան

Հիվանդանոցային հոգեբան Անյես Մարտեն-Լյուգանին (ծնվ․ 1979 թ․) հաջողությունն այցելեց 2012-ի դեկտեմբերի 27-ին, երբ նա իր «Երջանիկները ընթերցում են և սրճում» վեպը, որը մերժել էին 4 հրատարակչություններ, ներբեռնեց Kindle Amazon անվճար հարթակ։ Ֆրանսուհի Դիանայի՝ կյանքի գույները վերագտնելու պատմությունը կարճ ժամանակում գրավեց եվրոպացի ընթերցողի սիրտը։ Վեպը 3 շաբաթում հայտնվեց Amazon-ի գրքերի առաջին հորիզոնականում: 2013-ի հունիսին Michel Lafon հրատարակչությունն այն հրատարակեց: Լույս տեսնելուց հետո՝ 10 տարվա ընթացքում, այս վեպը թարգմանելու հեղինակային իրավունքները ձեռք բերեցին 35 երկրներ: Վաճառվել է ավելի քան 3.5 միլիոն օրինակ: «Երջանիկները ընթերցում են և սրճում» գիրքը Figaro-ի ամենաընթերցված ֆրանսիացի վիպասանների լավագույն տասնյակում է: