Հեղինակ

Անջալի Մահտո
Դոկտոր Անջալի Մահտոն (ծնվ. 1980 թ.) բժշկական կրթություն է ստացել Ուելսի համալսարանում, որն ավարտել է 2004-ին: Կարիերայի սկզբում որոշել է մասնագիտանալ մաշկաբանության մեջ: Կրթություն է ստացել նաև դեղագիտության ոլորտում: Անջալի Մահտոն 17 տարվա աշխատանքային փորձ ունի: Ակադեմիական կրթությանը զուգընթաց փորձ է ձեռք բերել Միացյալ Թագավորության առաջատար բժշկական կենտրոններում: Անջալի Մահտոն մաշկի խնամքի բրիտանական խոշորագույն կազմակերպության՝ British Skin Foundation-ի խոսնակն է, Բրիտանական Կոսմետիկ Մաշկաբանների գործադիր կոմիտեի անդամ: Անջալի Մահտոն բազմաթիվ գիտական հոդվածների և աշխատությունների հեղինակ է, միջազգային գիտակրթական կոնֆերանսների բանախոս: