Հեղինակ

Գլխավոր Հեղինակներ

Աննա Ստարոբինեց

Աննա Ստարոբինեց

Աննա Ստարոբինեց

Աննա Ստարոբինեցը (ծնվ. 1978) ռուս ժամանակակից գրող, լրագրող և սցենարիստ է։ Նրան կոչում են «ռուսական հորորի թագուհի» մեծահասակների համար ստեղծած մռայլ ֆանտաստիկ թրիլլերների և հակաուտոպիաների համար։ Սակայն երեխաների հանդեպ նա մեղմ է․ նրանց համար գրում է զվարճալի հեքիաթներ և դետեկտիվներ։ Նրա ամենասիրելի մանկական նախագիծը «Գազան դետեկտիվ» շարքն է, որի գործողությունները տեղի են ունենում Հեռավոր Անտառում։ Ստարոբինեցը ռուսական և եվրոպական բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր և ֆինալիստ է։ 2018-ին Եվրոպական գիտաֆանտաստիկայի ընկերությունը նրան ճանաչել է «Եվրոպայի լավագույն գրող» («Եվրոկոն»)։ 2021-ին «Գազան դետեկտիվ» շարքի համար արժանացել է Էդուարդ Ուսպենսկու անվան «Մեծ հեքիաթ» մրցանակին։ Ստարոբինեցի գրքերը թարգմանվել են եվրոպական գրեթե բոլոր լեզուներով, հրատարակվել նաև ԱՄՆ-ում, Ճապոնիայում և այլ երկրներում։