Հեղինակ

Առնոլդ Շվարցենեգեր
Առնոլդ Շվարցենեգերը (ծնվ. 1947 թ.) աշխարհահռչակ բոդիբիլդեր է, կինոդերասան և քաղաքական գործիչ։ Նա հինգ տասնամյակում կերտել է բազմաբովանդակ և հաջողակ կարիերա՝ Mr. Olympia մրցույթում հաղթելով յոթ անգամ, դարակազմիկ դերեր կատարելով հոլիվուդյան ֆիլմերում։ 2003-2011 թվականներին եղել է Կալիֆոռնիայի նահանգապետը։ Շվարցենեգերը հայտնի է նաև իր սոցիալական ներգրավվածությամբ․ նախաձեռնել է կրթական ուղղվածության After-School All-Stars, Schwarzenegger Climate Initiative ծրագրերը։ Իր գրքերում և ելույթներում Շվարցենեգերը պարբերաբար վերադառնում է «օգտակար լինելու» գաղափարին՝ այն դարձնելով իր կյանքի փիլիսոփայության հիմքը։