Հեղինակ

Արփի Կարապետյան
Արփի Կարապետյանը միջազգային որակավորում ունեցող ՄՌ մասնագետ է (SHRM-SCP, SPHRi), միջազգայնորեն որակավորված քոուչ (PCC), թրեյներ և խորհրդատու: Նա հանդիսանում է Cascade People & Business (www.cascade.am) ընկերության հիմնադիրն և գլխավոր տնօրենը, Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի (www.hrcommunity.am) հիմնադիրը և նախագահը, «zoom in!» կարիերայի կողմնորոշման ծրագրի հիմնադիր ու համահեղինակ (www.zoomin-now.com), որը նախատեսված է մասնակիցներին օգնելու ճանաչել սեփական անձը, բացահայտել ուժեղ կողմերը, ձգտումները, հնարավորությունները և կազմել հետագա զարգացման գործողությունների ծրագիր: Սոցիալական գիտությունների թեկնածու է: Ունի մոտ 30 տարվա փորձ Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում, 17 տարվա փորձ ՄՌ խորհրդատվության, անձնակազմի ուսուցման ու զարգացման, ինչպես նաև ՄՌ համայնքի զարգացման ոլորտներում, 8 տարվա փորձ անձնական և խմբային քոուչինգում: Ղեկավարել է ավելի քան 50 ՄՌ վերակազմավորում, ավելի քան 60 թիմային ինտեգրման ծրագրեր, վերապատրաստել և/կամ հավաստագրել է 300-ից ավել ՄՌ մասնագետներ, իրականացրել է 200-ից ավել ՄՌ նախագծեր տարբեր ընկերությունների համար, անցկացրել է 4000-ից ավել վերապատրաստման և զարգացման ծրագրեր, կատարել է 2000+ ժամ կյանքի, մասնագիտական կողմնորոշման, գործադիր քոուչինգի և մենթորության ծրագրեր տարբեր տարիքային և մասնագիտական խմբերի համար՝ ըստ հատուկ մշակված մեթոդաբանության: Ավելի քան 15 տարի դասավանդում է Հայաստանում և աշխարհի մի քանի բուհերում։