Հեղինակ
Աստրա Ֆիլիպսոնե
Աստրա Ֆիլիպսոնեն (ծնվ. 1989 թ.) լատվիացի գրող է։ Ծնվել է Ռիգայում, սովորել է երաժշտական ուղղվածությամբ դպրոցում, Լատվիայի համալսարանում ուսումնասիրել է բնապահպանական գիտություններ՝ մասնագիտանալով քաղաքային միջավայրի և կայուն զարգացման հարցերում։ Մասնագիտական գործունեության ընթացքում աշխատել է որակի գնահատման, մտավոր սեփականության և քաղաքաշինության ոլորտներում, Լատվիայում և Բելգիայում մասնակցել է քաղաքային զարգացման նախագծերի։ Ապրում է Նյու Յորքում, աշխատում է քաղաքային պլանավորման ու զարգացման ոլորտում՝ շարունակելով իր գրական գործունեությունը։ Գրելու հիմնական ոգեշնչումը հեղինակը գտնում է երաժշտության, բնության և անսովոր մարդկանց հետ շփման մեջ։ Նրա ստեղծագործություններն առանձնանում են նուրբ հումորով, հոգեբանական խորությամբ և ժամանակակից մարդու միայնության ու մարդկային հարաբերությունների պատկերումով։