Հեղինակ

Ավետ Բարսեղյան
Ավետ Բարսեղյանը (ծնվ. 1980) 1997 թվականին ավարտել է Ալեքսանդր Բլոկի անվան 122-րդ դպրոցը։ Ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետ։ 2001-ին ավարտել և ընդունվել է Հայաստանի Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի հաղորդավարական բաժին։ Հայ էստրադայի բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ է։ Աշխատել է «Հայաստանի հանրային», «Նոր ալիք», «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններում, «Սիգմա TV» ընկերությունում։