Հեղինակ

Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը (ծնվ. 1961 թ․) Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետական դասի անդամ է, հոգևոր, հասարակական և մտավոր ակտիվ գործիչ: 1988-1994 թթ. ուսանել է Գևորգյան հոգևոր ճեմարանում։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա-ն 1995-ին նրան ձեռնադրել է կուսակրոն քահանա։ 1998-2000 թթ. եղել է Սևանի Վազգենյան դպրանոցի տեսուչ։ 2002-ին նշանակվել է Մայր Աթոռի Մամուլի, լրատվության և հասարակական կապերի գրասենյակի ղեկավար և «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ։ 2003-2013 թթ. Գալստանյանը Կանադայի հայոց թեմի առաջնորդն էր։ 2013-ին նշանակվել է Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Մայր Աթոռում։ 2015-ից Տավուշի թեմի առաջնորդն է, 2017-ից՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ։ 2024-ին հիմնել է «Սրբազան Պայքար» քաղաքացիական շարժումը, որի առաջնորդն է։