Հեղինակ

Բեսել վան դեր Կոլկ
Բեսել վան դեր Կոլկը (ծնվ. 1943 թ․) հոլանդացի հոգեբույժ է։ 1970-ին բժշկության դոկտորի աստիճան է ստացել Չիկագոյի համալսարանի Պրիցկեր բժշկական դպրոցում։ Հարվարդի բժշկական դպրոցի Մասաչուսեթսի հոգեկան առողջության կենտրոնում 1974-ին ավարտել է հոգեբուժական ռեզիդենտուրան։ Վան դեր Կոլկը մասնագիտական գործունեությունը կենտրոնացրել է հետտրավմատիկ սթրեսի խանգարման (ՀՏՍԽ) ուսումնասիրության վրա։ Աշխատել է Վիետնամի պատերազմի վետերանների հետ։ Կոլկը 1982-ին Բրուքլինում հիմնադրել է Տրավմայի կենտրոն, որտեղ իրականացրել է բազմաթիվ ուսումնական ծրագրեր և կլինիկական փորձարկումներ։ Նա նախկինում եղել է Միջազգային տրավմատիկ սթրեսի ուսումնասիրությունների ընկերության նախագահը և Մանկական տրավմատիկ սթրեսի ազգային ցանցի համատնօրենը։ Դոկտոր վան դեր Կոլկն այսօր Բոստոնի համալսարանի բժշկական դպրոցի հոգեբուժության պրոֆեսոր է։ Նրա «Մարմինը ամեն ինչ հիշում է» գիրքը դարձել է The New York Times-ի բեսթսելլեր, թարգմանվել 43 լեզվով։