Հեղինակ
Քրիստոֆեր Դեդեյան
Քրիստոֆեր Դեդեյանը ձեռնարկատեր է, բիզնես խորհրդատու և մոտիվացիոն խոսնակ։ Նա ղեկավարում է իր հիմնած Dedeyan Enterprises Inc. ընկերությունը։ Ութ տարեկանում Դեդեյանի ուղեղում ախտորոշվել է դիսլեքսիա, բայց սա չի խանգարել, որ նա դառնա հաջողակ ձեռնարկատեր և խոսնակ։ Բիզնեսում և սպորտում կուտակած փորձի շնորհիվ Քրիստոֆեր Դեդեյանը մշտապես ուսումնասիրել է ձեռներեցության և սպորտի ամուր կապը։ Դեդեյանը ելույթներ է ունեցել հազարավոր մարդկանց համար՝ դպրոցներից մինչև Fortune 500 ընկերություններ։ Նա խորհրդատվական ծառայություններ է մատուցում տարբեր երկրներում գործունեություն ծավալող ձեռնարկատերերի և ներդրողների, օգնում է հասնել առավելագույն արդյունքի։ Տարբեր ոլորտներում մասնագիտացած հազարավոր մարդկանց իր հիմնած Dedeyan Academy-ի միջոցով օգնում է բացահայտել իրենց ներուժը։