Հեղինակ
Դարեն Հարդի
Դարեն Հարդին (ծնվ. 1971 թ.) ամերիկացի գրող է, բիզնես խորհրդատու, մոտիվացիոն խոսնակ։ Հրատարակել է SUCCESS ամսագիրը։ 2016-ին արժանացել է Խոսնակների ազգային ասոցիացիայի (NSA) ամենաբարձր պարգևին՝ Master of Influence մրցանակին։ Նա կենդանի օրինակն է այն անձնական աճի և ինքնակատարելագործման սկզբունքների, որոնք ներկայացնում է իր բեսթսելլեր գրքերում։ 18 տարեկանում վաստակում էր վեցանիշ թվերով եկամուտ, 24-ում ուներ ավելի քան մեկ միլիոն դոլար տարեկան հասույթ, 27-ում ղեկավարում էր ընկերություն, որի ամենամյա շրջանառությունը գերազանցում էր 50 միլիոն դոլարը։ Հարդիի գրքերը, դասախոսությունները և խորհրդատվական ծրագրերը ոգևորել են միլիոնավոր մարդկանց, օգնել, որ նրանք վերահսկեն իրենց որոշումները, արդյունավետ սովորություններ ձևավորեն, անձնական ու մասնագիտական կյանքում կայուն հաջողության հասնեն։