Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club

Հեղինակ

Դացե Վիգանտե

Դացե Վիգանտե

Դացե Վիգանտեն (ծնվ. 1970 թ.) լատվիացի գրող է, ժամանակակից լատվիական նշանավոր հեղինակ։ Ավարտել է Լատվիայի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը, երկար տարիներ աշխատել իրավաբանական ոլորտում, ապա ամբողջությամբ նվիրվել գրականությանը։ Վիգանտեն գրական աշխարհ է մտել 2015-ին։ Նրա «Սառցե նարինջ» (Ledus apelsīns) պատմվածքների առաջին ժողովածուն՝ որպես լավագույն դեբյուտ, առաջադրվել է Լատվիայի գրական մրցանակին։ Նրա պատմվածքները թարգմանվել են անգլերեն, լիտվերեն, չինարեն, էստոներեն և գերմաներեն։ Այժմ ղեկավարում է արձակի ստեղծագործական վարպետության դասընթացները Գրական ակադեմիայում։ Լատվիայի Գրողների միության անդամ է։