Հեղինակ

Դավիթ Ջիշկարիանի
Դավիթ Ջիշկարիանին (ծնվ. 1986 թ.) վրացի լրագրող, գրող, պատմաբան։ Ավարտել է Թբիլիսիի Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանը։ Հետազոտում է նոր և նորագույն պատմություն։ Ջիշկարիանիի հետաքրքրությունների հիմնական ոլորտներն են Խորհրդային միության պատմությունը, ստալինիզմը, ազգայնականությունը և գաղութատիրությունը։ Սյունակներ է գրում վրացական և արտասահմանյան մամուլում։ Մեկ շնչով ընթերցվող պատմավավերագրական «Կաշվե թիկնոցից մինչև կաշվե գնդակ» գրքում ամբարված է հեղինակի տասը տարվա աշխատանքը։ Ջիշկարիանին գիրքը գրելիս ուսումնասիրել է արխիվները, վերլուծել տասնյակ հարցազրույցներ: Գիրքն արժանացել է վրացական հեղինակավոր «Սաբա» գրական մրցանակին (2022)։