Հեղինակ

Դեմիր Սյոնմեզ
Դեմիր Սյոնմեզը (ծնվ. 1960 թ.) հայ-քրդական ծագումով շվեյցարացի վավերագրող-լուսանկարիչ է: Ծնվել է Կարինում (Էրզրում), ուսանել Անկարայում, 1990-ից բնակվում է Ժնևում։ Թուրքիայում լրագրությամբ և լուսանկարչությամբ զբաղվել է 1980-ականներին, սակայն քաղաքական ճնշումների պատճառով չի կարողացել շարունակել իր գործունեությունը։ 2006-ից վերսկսել է զբաղվել ֆոտոլրագրությամբ: Սյոնմեզը գրում է մարդու իրավունքների, սոցիալական արդարության և բազմազանության թեմաներով։ «Լրագրողներ առանց սահմանների» (Reporters Sans Frontières) և Լրագրողների միջազգային ֆեդերացիայի (FIJ) անդամ է։ 2009-ից սյունակ է վարում Tribune de Genève պարբերականում: Նրա աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ միջազգային ցուցահանդեսներում և հրապարակվել ամսագրերում: