Հեղինակ
Էդմոնդո դե Ամիչիս
Էդմոնդո դե Ամիչիսը (1846-1908) իտալացի գրող, լրագրող և բանաստեղծ է։ Սովորել է Մոդենայի զինվորական ակադեմիայում, ծառայել բանակում և իր առաջին ստեղծագործություններում անդրադարձել զինվորական կյանքին: Հետագայում ամբողջովին նվիրվել է գրականությանը, հեղինակել պատմվածքներ, վեպեր, ճանապարհորդական ակնարկներ և էսսեներ։ Նրա ստեղծագործություններում կարևոր տեղ են զբաղեցնում հասարակական կյանքը, կրթությունը և դաստիարակությունը։ Ամիչիսի ամենահայտնի գործը «Սիրտը» (1886) վեպն է, որը թարգմանվել է երկու տասնյակից ավելի լեզուներով և դարձել համաշխարհային մանկական գրականության կարևոր դասական։