BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%

Հեղինակ

Էրին Մեյեր

Էրին Մեյեր

Էրին Մեյերը (ծնվ. 1971 թ.) միջազգային առաջատար INSEAD բիզնես դպրոցի պրոֆեսոր է: Նա ուսումնասիրում է աշխարհի ամենահաջողակ բիզնես առաջնորդների որոշումները, որոնցով նրանք մշակութային խնդիրները կարգավորում են աշխատանքային բազմամշակութային միջավայրում: Աֆրիկայում, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում ապրելու և աշխատելու փորձը Մեյերին մղել է ուսումնասիրել աշխարհի տարբեր անկյուններում հաղորդակցության ձևերն ու բիզնես համակարգերը: Մեյերի հետազոտությունների շնորհիվ ծանոթանալով այլ մշակույթներում ընդունված մոտեցումներին՝ միջազգային թիմերի կառավարիչներն անհրաժեշտության դեպքում վերանայում են կառավարման իրենց մեթոդները: Էրին Մեյերի հետազոտությունները հրապարակվել են Harvard Business Review-ում, Singapore Business Times-ում և Forbes.com-ում: Էրինը 2013-ին հայտնվել է Thinkers50 Radar-ի ցանկում՝ որպես աշխարհի խոստումնալից բիզնես մտածողներից մեկը: