Հեղինակ

Ֆրեդերիկ Անսել
Ֆրեդերիկ Անսելը (ծնվ. 1969 թ.) ֆրանսիացի գրող և աշխարհաքաղաքականության ոլորտի գիտական գործիչ է։ Բարձրագույն կրթություն և դոկտորի կոչում ստացել է Փարիզի համալսարանի Աշխարհաքաղաքական վերլուծության և հետազոտությունների կենտրոնում։ Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն է դասավանդում Փարիզի Բիզնես դպրոցում։ Արժանացել է Դիմադրության և տեղահանության ազգային մրցույթի (1987) և Ֆրանսիայի Աշխարհագրական ընկերության գլխավոր մրցանակներին (2015)։ 2022-ին լույս է տեսել «Ուժի ուղիները» գիրքը, որի համար ևս հեղինակն արժանացել է աշխարհաքաղաքականությանը նվիրված գրքի գլխավոր մրցանակին։