Հեղինակ
Գաել Ֆայ
Գաել Ֆայը (ծնվ․ 1982 թ․) ֆրանս-ռուանդացի գրող, երաժիշտ և սլեմ պոետ է։ Ժամանակակից ֆրանկոֆոն գրականության ամենաազդեցիկ նոր ձայներից է։ Փոքր տարիքից երաժշտությունն ու գրականությունը մեծ դեր են խաղացել նրա կյանքում։ Ռուանդայում տուտսիների ցեղասպանությունից հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆրանսիա։ Ուսանել է տնտեսագիտություն և ֆինանսներ, սակայն ընտրել է արվեստը, որպես ինքնարտահայտման ու անցյալի տրավման հաղթահարելու ուղի։ Գաելը նաև հանրահայտ ռեփեր է։ Նա համադրում է հիփ-հոփը, ջազը, աֆրիկյան մեղեդիների ավանդույթները։ Նրա երաժշտության ու գրականության հիմնական թեմաներն են հիշողությունը, տարագրությունը, ազգային ինքնությունն ու արդարությունը։ 2015-ից կնոջ և երեխաների հետ վերադարձել է Ռուանդա։ Նրա առաջին վեպը՝ «Փոքր երկիրը» (արժանացել է «Գոնկուրի» լիցեիստների մրցանակին, թարգմանվել 40 լեզուներով։ «Ժակարանդան» Ֆայի երկրորդ գիրքն է։ Ստացել է հեղինակավոր «Ռենոդո» մրցանակը։ «Գոնկուրի» միջազգային ընտրությունում հաղթել է 12 երկրում և 3 տարածաշրջանում։ «Գոնկուրի» հայաստանյան ժյուրին ևս ընտրել է հենց այս վեպը։