Հեղինակ
Գնել Նալբանդյան
Գնել Նալբանդյանը (ծնվ․ 1962 թ․) Newmag հրատարակչության գլխավոր խմբագիրն է։ Հայաստանյան մեդիադաշտում է 1990-ից, լրագրող և խմբագիր է եղել Հեռուստառադիոպետկոմում, Պաշտպանության նախարարությունում, տպագիր մամուլում, «Ազատություն» ռադիոկայանում, Հանրային և մասնավոր հեռուստաընկերություններում, ամսագրային և գրահրատարակչական ոլորտներում։ Նրա սցենարներով նկարահանվել են վավերագրական, լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր։ 2001-2002 թթ․ եղել է Ամենայն Հայոց կաթողիկոսի մամուլի խոսնակը, դասավանդում է Հայկական պետական մանկավարժական համալսարանում: