Հեղինակ

Գլխավոր Հեղինակներ

Հրանտ Դինք հիմնարկ

Հրանտ Դինք հիմնարկ

Հրանտ Դինք հիմնարկ

Հրանտ Դինք հիմնարկը ստեղծվել է 2007 թվականի մեծ ողբերգությունից հետո՝ նման դեպքերը կանխարգելելու, Հրանտ Դինքի՝ ավելի արդար ու ազատ աշխարհ կերտելուն միտված երազանքները իրականացնելու, նրա խոսքը եւ ոգին ապրեցնելու համար։ Հիմնարկի հիմնարար սկզբունքը ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանությունն է՝ անկախ էթնիկական, կրոնական, մշակութային եւ գենդերային տարբերություններից: Հիմնարկը ձգտում է այնպիսի հասարակարգի կերտմանը, որտեղ մարդն ունի ազատ խոսքի իրավունք, որտեղ գոյատեւում եւ խթանվում, պահպանվում եւ զարգացվում են բոլոր տարբերությունները: Հիմնարկը գործում է հանուն այնպիսի աշխարհի եւ այնպիսի Թուրքիայի, որտեղ ոչ թե հողը, այլ մարդն է արժեք, որտեղ անցյալին եւ ներկային նայելիս առաջնայինը խիղճն է։ Որպես Հրանտ Դինք հիմնարկ՝ «դատը, հանուն որի ապրում ենք», այնպիսի ապագա է խոստանում, որտեղ գերակշռում են երկխոսությունը, համերաշխությունն ու ապրումակցումը։