Հեղինակ

Հասմիկ Գյուլնազարյան
Հասմիկ Գյուլնազարյանը (ծնվ. 1994) ավարտել է Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը։ Ուսանողական տարիներին աշխատել է դեղատանը, այնուհետև օրդինատուրայում սկսել է մասնագիտական գործունեությունը՝ որպես բժիշկ-մաշկաբան։ Արտերկրում մասնակցել է բազմաթիվ համաժողովների և գիտագործնական դասընթացների, հանդես է գալիս զեկույցներով։ Հանդիսանում է «Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի» անդամ, ծավալում է ակտիվ պրակտիկ գործունեություն։